Ռուսական բանակը կարող է զարգացնել հարձակումը Զապորոժե քաղաքի ուղղությամբ (Քարտեզ)
Միջազգային
Այսօր հայտնել էինք Զապորոժեի ճակատում ռուսական ուժերի հարձակումների մասին (https://iravunk.com/?p=307872&l=am): Եվ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ռուսական ուժերը նկատելիորեն ընդլայնել են հարձակման ճակատը:
Այսպես, Շչերբակի և Մալյե Շչերբակի գյուղերը գրավելուն զուհագեռ, ռուսական ուժերը լայն ճակատով ճեղքել են նաեւ դրա հարակից ուղղությամբ` դուրս գալով Ստեպովոյե բնակավայր (Քարտեզում):
Այսպիսով, Զապորոժեի ուղղությամբ ռուսական հարձակման ճակատը էապես ընդլայնվում է, եւ ամենամոտ օրերին կարող է ձգվել Կամենսկոեից մինչեւ Շերբակի: Իսկ դա նշանակում է, որ ռուսական ուժերի խնդիրը եւս կարող է շատ ավելի մեծ լինել, քան պարզապես Օրեխովոյի շրջանցումն է: Նկատի ունենք հարձակումը Զապորոժե քաղաքի ուղղությամբ:
https://iravunk.com/sim/?p=307880&l=am/