Կներկայացնեմ 2018–ի իրադարձությունների՝ Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը, որ բոլորին պարզ լինի իրականությունը. Դանիելյան

Ներքաղաքական

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում հանգրվանած Արամ Հարությունյանը ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին աջակցել այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կապ ունեն երկրորդ նախագահի հետ։ Դրա վառ ապացույցն են համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ Արամ Հարությունյանը սպասում է Նիկոլ Փաշինյանին Ազատության հրապարակում։

 

Քաղաքական քննադատությունը կարևոր է քաղաքական կյանքում, բայց միայն այն դեպքում, երբ այն լինում է օբյեկտիվ, հիմնավորված և բովանդակային, այլ ոչ թե հիմնված տաքսիներում լսած խոսակցությունների մակերեսային մակարդակի վրա։

 

Ձեր պնդումների մեջ այնքան իրականությանը չհամապատասխանող բան կա, որ կարելի էր ամբողջը վերախմբագրել։ Բայց կանդրադառնամ միայն մեկ կետին, որը հաճախ է քննարկվում՝ Կարեն Կարապետյանի դերին։ Դուք ասում եք, թե նրան չեն ենթարկվել ուժայինները, կամ որևէ «ինստրուկցիա»չի եղել, որ ենթարկվեն։ Սա սուտ է։

Քաղաքական իրադարձությունները պետք է դիտարկել փաստերի, ոչ թե շահարկումների ու թյուր տեղեկատվության համատեքստում։ Անհրաժեշտ է նայել իրական փաստերին և չտարվել անբովանդակ քարոզչությամբ։

 

Ես մանրամասն կներկայացնեմ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների Կարեն Կարապետյանին առնչվող հատվածը, որ բոլորի համար պարզ լինի իրականությունը:

 

2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակագրությունը

 

• Ապրիլի 12-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ ԳՄ նիստում ինքը առաջադրելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

 

• Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանը պաշտոնապես առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

 

• Ապրիլի 14-ին, Ծաղկաձորում տեղի ունեցող ՀՀԿ խորհրդի նիստում Կարապետյանը կրկին առաջադրում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, և կուսակցությունը միաձայն ընդունում է այդ որոշումը։

 

• Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրում է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ։

 

• Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը որոշում է հրաժարական տալ, նա Կարեն Կարապետյանին հարցնում է, թե արդյոք վերջինս պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը՝ այս իրավիճակում։ Կարապետյանը համաձայնվում է դառնալ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։

 

• Այս խոսակցությունը նախապես է եղել, և եթե Կարեն Կարապետյանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում էին, որ նրա առաջադրումն անհնարին է, ապա դա կարելի էր բաց տեքստով ասել։ Բայց Կարեն Կարապետյանը չէր հրաժարվում պատասխանատվությունից և հայտարարում էր, որ պատրաստ է առաջադրվել որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու։

 

• Ապրիլի 24-ին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Կարեն Կարապետյանը։

 

• Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, և այդ որոշումը կայացվում է Կարեն Կարապետյանի ներկայությամբ։

• Այդ պահի դրությամբ Կարեն Կարապետյանը միակ անձն էր, ով լիազորված էր բանակցելու Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

 

• Ապրիլի 25-ին ՀՀԿ խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցում էին և Սերժ Սարգսյանը, և Կարեն Կարապետյանը, կրկին որոշվում է, որ Կարեն Կարապետյանը կմնա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու և պետք է առաջադրվի մայիսի 1-ին։

• Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նիստում, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, նա հրաժարվում է առաջադրվել։

 

• Մայիսի 1-ին, Սերժ Սարգսյանի հորդորով, ՀՀԿ-ն դեմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

 

• Ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն քաղաքականապես դեմ էր Նիկոլ Փաշինյանին, այլ նաև այն պատճառով, որ ցանկանում էր քաղաքական այլ ուժերին ժամանակ տալ՝ իրենց թեկնածուն առաջադրելու համար։

 

• Սակայն այլ քաղաքական ուժերից ոչ ոք այլընտրանքային թեկնածու չի առաջադրում, իսկ պատգամավորների 1/3-ը առաջադրում է Նիկոլ Փաշինյանին։

 

• Մայիսի 8-ին, քաղաքացիական բախումների սպառնալիքի, քաղաքական ճնշման և զանգվածային ակցիաների արդյունքում, ԱԺ-ում հավաքվել էր 45 ձայն , ՀՀԿ-ն, այլևս չունենալով իշխանություն, որոշում է Նիկոլ Փաշինյանին տալ անհրաժեշտ 10 ձայնը, որպեսզի երկիրը խուսափի քաոսից և բախումից։

 

Հ.Գ.

 

Այդ ժամանակահատվածում Կարեն Կարապետյանը հանդիսանում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար և ուներ վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ։ Նա լիազորված էր ցանկացած անձի ազատել պաշտոնից, նշանակել կ

https://iravunk.com/sim/?p=307867&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ