ԻՆՉՈ՞Ւ ՍՊՈՐՏԸ ԹՈՂԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԶԻԿԸ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել ազատ ոճի անվանի ըմբշամարտիկ, պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Բանակայինների Աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ծնունդով Վանաձորից 23-ամյա ՄԵՆՈՒԱ ՅԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ։ Նա վերջերս հայտարարել է իր մարզական կարիերան ավարտելու մասին։

- Ողջույն, Մենուա։ Որն է պատճառը այսքան վաղ մարզական կարիերան ավարտելու, քանի որ դեռ շատ երիտասարդ ես։

- Ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ինչպես մեր սպորտում է ընդունված ասել. «Ես թողնում եմ մարզակոշիկներս գորգին ու հեռանում...» ։Այս կյանքում գալիս է մի ժամանակ, երբ պիտի հրաժեշտ տաս քեզ համար ամենակարևորին։ Ճիշտ է, դժվար է ինձ համար, բայց և որոշիչ է։ Անցնելով դժվար և հեշտ փորձությունների միջով, ունենալով շատ ու շատ վնասվածքներ, մի շարք հաջողություններ, լինելով երկար տարիներ հավաքականի անդամ, այնուամենայնիվ, որոշեցի թողնել սպորտը։ Հիմնական պատճառը վնասվածքներն են։ Այս ամենի հետ մեկտեղ երջանիկ եմ, սպորտը ինձ սովորեցրել է բազմաթիվ արժեքներ, ինքս ինձ հասկանալու և բոլոր դժվարություններին դիմանալու կարողությունը, կամքի ուժը։ Սակայն, հիմա գալիս է ժամանակը, երբ պետք է հեռանալ ու առաջ գնալ նոր ուղղություններով։ Չնայած այս փուլին, սպորտը միշտ կմնա իմ հիշողություններում։ Շնորհակալ եմ բոլոր այն պահերի ու հիշողությունների համար, որոնք ինձ տվել է սպորտը, բայց այս պահին ճանապարհս տանում է այլ ուղղությամբ։

- Մենուա, ինչ նվաճումներ ես գրանցել քո մարզական կարիերայի ընթացքում։

- Սպորտով, ազատ ոճի ըմբշամարտով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից, երկու պապիկներս ևս ըմբշամարտով էին զբաղվում, ես էլ նկատելով նրանց, ոգևորվեցի ու սկսեցի պարապել։ Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների բազմակի հաղթող եմ, պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Բանակայինների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող եմ ու մեդալակիր։ Բանակայինների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար արժանացել եմ «Դրաստամատ Կանայանի» անվան մեդալի։

- Իսկ որևէ հիշարժան մրցաշար եղել է քո մարզական կարիերայի ընթացքում։

- Իհարկե, 2019-ին Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ, բրոնզե մեդալի համար թեժ պայքարում, հաղթեցի թուրք մրցակցիս։ Այդ պահին շատ մեծ հպարտության զգացողություններ առաջացան ինձ մոտ, բնական է, մեզ համար թշնամի երկրում էի, Թուրքիայում հենց թուրք մրցակցի հետ գոտեմարտում հաղթեցի, սա ամենատպավորիչ հաղթանակն էր իմ մարզական կարիերայի ընթացքում։ Դրանից հետո էլի են եղել թուրք ու ադրբեջանցի մրցակիցներ ու հաղթել եմ նրանց, արդեն սովորական էր դարձել։ Հետագայում քաշային կարգս փոխեցի 74 կգ, ապա 79 կգ - ում էի հանդես գալիս։ Պիտի նշեմ, որ թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ գոտեմարտելը շատ մեծ պատասխանատվություն էր առաջացնում ինձ մոտ։ Կուզենայի նվաճած լինել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, ափսոս, չհասցրի։

- Իսկ ինչ խնդիրների ես բախվել սպորտում։

- Եղել են մրցավարական անարդարություններ, կողմնապահություններ։ Երիտասարդների մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որը Բուլղարիայում էր ընթանում, մրցավարները շատ կոպիտ ձևով հաղթանակս տվեցին թուրք մրցակցիս։Նման երևույթները, բնական է, հիասթափեցնում են մարզիկին։ Սպորտում պիտի բացառվի մրցավարական անարդար վերաբերմունքը մարզիկի նկատմամբ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում