Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով

Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ: հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ երկրի խորհրդարանի նամակում, մասնավորապես, ասված է. «Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական ​​գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձեւ՝ Բաքվից հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

«Հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ձերբակալությունը եւ դատավարությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ» ավանումը կրող բանաձեւը.

դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը,

խոր անհանգստություն է հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ կոչ է անում այդ խախտումների անկախ հետաքննություն անցկացնել,

կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնեւի կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,

կոչ է անում ԵՄ-ին եւ միջազգային կազմակերպություններին նպաստել հումանիտար եւ բժշկական առաքելությունների տեղակայմանը պատանդներին պահելու պայմանները գնահատելու համար,

ընդգծում է դիվանագիտական ​​ջանքերի հրատապ անհրաժեշտությունը հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց պաշտպանությունն ապահովելու եւ նրանց հանդեպ վատ վերաբերմունքի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

կոչ է անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում դատավորներ Զեյնալ Աղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի դեմ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտման հաղորդումների համար,

վճռականորեն դատապարտում է ՄԱԿ մարմինների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, որը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին եւ մոնիթորինգի մեխանիզմներին,

կոչ է անում Միջազգային քրեական դատարանին եւ նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հալածանքների եւ էթնիկ զտումների դեպքերը,

ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել եւ անվտանգ վերադարձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ կալանավորներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում