«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել

Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլը սկսել են մարտի 13-ից։ Նրա խոսքով՝ իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանի օրինական դատավճռի իրականացմանը։

Նավիկյանի խոսքով՝ հացադուլավորների հետ աշխատում են հոգեբանները՝ հորդորելով դադարեցնել հացադուլը։

Հարություն Մուրադյանի գործին առնչվող որոշ մանրամասներ է հայտնում Factor.am-ը։ Պարզվում է՝ նա արդեն երկրորդ անգամ է դիմում հացադուլի․ տարեսկզբին Մուրադյանը նախ ինքնավնասման, ապա հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր գործին։

Կալանավորի խոսքերով՝ 2024-ի նոյեմբերի վերջին ինքն արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։

Հափշտակության հոդվածով դեռևս 2019 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Մուրադյանին այլ հանցանք կատարելու համար էլ է մեղադրանք առաջադրվել, բայց համակցված պատժաչափ նշանակելու ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետի մասին հաստատականն ուշ են ուղարկել ՔԿՀ։

Հարություն Մուրադյանը երեք տարբեր գործերով եղել է ամբաստանյալի աթոռին։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը 2019 թվականի հունիսին՝ Մուրադյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որը դատարանն ուղարկել է ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել։

Մուրադյանի խոսքով՝ այն տեղ է հասել միայն իր դիմումից հետո, միայն թե կալանքի տակ լինելու հաշվակցումը նշվել է ոչ թե 2020 թվականը, այլ հաստատականը տրամադրելու ամսաթիվը՝ 2022 թվականի մայիսը։

2020 թվականից կալանավորված Հարություն Մուրադյանը երկրորդ հանցանքի համար 2022 դեկտեմբերին դատապարտվում է ևս 2 տարվա ազատազրկման։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, գումարելով նախորդ պատժաչափին, վերջնական պատիժ է նշանակում 4 տարի ազատազրկումը՝ կալանքի հաշվակցումը սկսելով ոչ թե 2020, այլ 2022 թվականից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում