36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The Times

Սպորտ

The Times-ի լրագրող Ջեյմս Գիրբրանտը հոդված է հրապարակել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Վետերանը գրանցում է իր կարիերայի լավագույն ցուցանիշներն Ա Սերիայի առաջատարի կազմում։ Ո՞րն է նրա մոտիվացիան․ վայելել այն մրցաշրջանները, որոնք իր հայրը, ով մահացել է ուղեղի ուռուցքից 33 տարեկանում, երբեք չի ունեցել։

Հենրիխ Մխիթարյանը դեռ Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու տարիներին նկատեց, որ նրա ազգանվան առաջին հատվածի սխալ արտասանությունը տարածում է ստանում։ Յուրգեն Կլոպը նրան անվանում էր «Միկի», և մականունը սկսեց ամրապնդվել։

Ցանկանալով ուղղել սխալը՝ Մխիթարյանը ազնիվ հայտարարություն տարածեց: «Ես եկել եմ օտար երկիր և հարգում եմ նրա օրենքներն ու ավանդույթները։ Իմ հերթին, ես ցանկանում եմ, որ նրանք հարգեն իմ սերը իմ հայրենիքի և արմատների նկատմամբ», ասաց նա։ Սակայն, ժամանակի ընթացքում նա սիրով ընդունեց մականունը՝ նույնիսկ օգտագործելով այն իր Instagram-ի անվան մեջ՝ micki_taryan:

Մի քանի տարի անց, երբ նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», Ժոզե Մոուրինյուն նոր փոփոխություն մտցրեց՝ նրան «Միկի Մաուս» անվանելով։ «Մոուրինյուն նրան խելագարության էր հասցնում, ասում էր՝ «Տեսեք, թե ինչպես է Միկի Մաուսը պրեսինգ անում», — հիշում էր Մարկոս Ռոխոն։

Հենրիխ Մխիթարյանի մասին մտածելիս միշտ հիշում եմ այս պատմությունը, որը շատ բան է բացահայտում: Անգլիական ֆուտբոլի փայլուն աշխարհում կյանքը լի է անհեթեթություններով և անարգանքով: Փոքր երկրից լինելը մեծ լիգաներում ոչ միայն հնարավորություն է կրելու ազգային դրոշը, այլև բարդ գործընթաց՝ լի ինքնության կորստի մարտահրավերներով, որտեղ պետք է ընտրես, թե որ պայքարն է կարևոր: Եվ ամենակարևորը՝ խոսքը վերաբերում է այս նրբագեղ խաղացողին, որը ծնվել է Երևանում՝ ԽՍՀՄ օրոք, և ում լավագույն կողմերը մենք այդպես էլ լիովին չտեսանք ու չհասկացանք նրա՝ Անգլիայում անցկացրած տարիներին:

«Նա մի մարդ է, ով Դոնեցկի «Շախտյորում» խաղերից առաջ երեք օրով անջատում էր հեռախոսը՝ պատշաճ կերպով պատրաստվելու համար: Սա այն ֆուտբոլիստն է, ով Անգլիա տեղափոխվելուց ամիսներ առաջ Bild-ին հայտնել էր, որ ուսումնասիրել է Մանչեսթերի և Անգլիայի սոցիալական պատմությունը, որպեսզի հասկանա՝ «ինչպես են մարդիկ այնտեղ ապրում, ինչն է նրանց մղում առաջ»։ Սա այն մարդն է, ով տիրապետում է յոթ լեզվի և նշել է, որ եթե ֆուտբոլիստ չդառնար, կդառնար իրավաբան։

Հենրիխ Մխիթարյանի՝ փաստաբանի մասնագիտությանը համապատասխանելու մասին կարելի է դատել «Ինտերի» խաղից հետո հայ լրագրողի հետ նրա զրույցից: Լրագրողը նշում է, որ առաջին խաղակեսում նա «Ինտերի» կիսապաշտպաններից ունեցել է Opta-ի ամենացածր արդյունավետությունը, բայց երկրորդ խաղակեսում, գոլային փոխանցումից հետո, ցուցանիշները բարելավվել են: «Դուք իմ խաղը գնահատում եք վիճակագրությա՞մբ», — հարցնում է Մխիթարյանը: «Դա լիովին ճշգրիտ կամ արդար չէ»:

Հավանաբար, ֆուտբոլիստների մեծ մասը այսպես չէր արտահայտվի։ Առավել ևս՝ հաշվի առնելով, որ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի ղեկավարությամբ «Ինտերում» ցուցադրում է իր կարիերայի լավագույն ֆուտբոլը։ 36 տարեկանում, երբ նրա երբեմնի խիտ վարսերը թափվել են խորացող ճակատից, նա «ներաձուրիների» կազմում չորրորդն է խաղացած րոպեների թվով՝ այն մարզչի հովանու ներքո, ով ակնհայտորեն բարձր է գնահատում նրան։

«Մխիթարյանը չափազանց խելացի խաղացող է, միշտ թիմի ծառայության մեջ», — ասել է Ինձագին։ «Նա շատ է աշխատում։ «Ռոմայում» և «Արսենալում» նա խաղացել է այլ դիրքում։ Մեր կիսապաշտպանությունն ունի երեք խաղացող, որոնք հաճախ փոխում են դիրքը, և արդյունքում նա հաճախ գտնվում է դարպասից հեռու»։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը խաղում է ավելի պաշտպանողական դիրքում, բայց դա նրան չի խանգարում փայլել։ Նա ցուցադրում է իր կարիերայի ամենաբարձր փոխանցումների ճշգրտությունը և «Ինտերում» առաջատարն է խլումներով ու վերջին երրորդում փոխանցումներով։ Չնայած խորքից խաղալուն, Մխիթարյանը շարունակում է ազդեցիկ լինել նաև հարձակման կազմակերպման մեջ՝ բաց խաղից ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր։ 36 տարեկանում նա դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում։

Հոդվածի թարգմանությունը` armsport.am-ի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում