«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ պայմաններ է առաջ քաշել Ալիևը խաղաղության փաստաթղթի համար

Թեմա

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում հասել է մի հանգրվանի, որ 17 կետեր համաձայնեցվել են ամբողջովին, ինչի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Բաքուն, հաջորդ օրը միայն սեփական ժողովրդի հետ անկեղծացավ հայկական դիվանագիտական կառույցը՝ ԱԳՆ-ի հաստատող հայտարարությամբ: Սակայն վտանգավոր ուղերձներով դիվանագիտական հաշտեցումը խաթարում է կրկին ադրբեջանական կողմը՝ ակնարկելով, որ խաղաղության փաստաթղթի ստորագրման որոշ առանցքային հարցեր, այդուհանդերձ, մնում են չլուծված՝ Ադրբեջանի համար:

 

Բաքուն Երևանից լուրջ պարտավորություններ է ակնկալում, և առանց այդ պարտավորությունների կատարման՝ խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար է դառնում: Ադրբեջանական կողմը հստակ նշում է, որ կան կարևոր խնդիրներ, որոնք պետք է կատարվեն Հայաստանի կողմից՝ մինչև ստորագրումը: Իսկ որոնք են ըստ Իլհամ Ալիևի կիսատ քայլերը՝ ՀՀ-ի կողմից, որ պետք է Հայաստանը ձեռնարկի խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ ըստ էության ոչ թե պահանջով այլ ադրբեջանական ճաշակով և, ըստ այդմ, հրաժարվի Ադրբեջանից տարածքային պահանջներից ու հետագա պայքարից: Ըստ Ալիևի՝ Հայաստանի գործող Սահմանադրությունը դեռևս պահպանում է դրույթներ, որոնք չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը, այսինքն՝ այնտեղ դրույթներ կան Արցախի անվտանգության երախավոր լինելու մասին, իսկ դրանք, ըստ Ալիևի, ներառում են տարածքային պահանջներ, ինչը խաղաղության գործընթացի ամենամեծ խոչընդոտներից է։

 

Բացի այդ, նախագահ Ալիևն ասել է, որ Հայաստանը պետք է պատասխանատվություն կրի Ղարաբաղն «օկուպացրած» պահելու և «շահագործելու» համար, այն է՝ Հայաստանի կառավարությունը պետք է փոխհատուցում վճարի ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ «ադրբեջանական հողերի օկուպացման ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների համար և փոխհատուցում տրամադրի ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնման համար»։

Երկարաժամկետ և կայուն խաղաղությունն անհնար է առանց ղարաբաղյան պատերազմական փուլում կատարված «հանցագործությունների» արդարացի լուծման։ Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմն այնքան է հղփացել իր պահանջներում, որ Փաշինյանից ակնկալում է Ադրբեջանին արտահանձնել արցախյան բոլոր պատերազմների ժամանակ մասնակցած և ողջ մնացած տղամարդկանց, որոնց ինքը՝ Ալիևը համարում է «ազերիների դեմ հանցագործություն կատարելու մեջ կասկածվողներ»։

 

Ալիևը համարում է, որ իր դեմ պատրեզմած և ինքնապաշտպանական մարտեր մղած ցանկացած հայ տղամարդ իր վրեժով մեծ ռիսկ է խաղաղության գործընթացի համար: Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը պետք է օժանդակի իրեն և իրեն արտահանձնի բոլոր այդ հայդուկներին, կամավորագրված ազատամարտիկներին ու երիտասարդներին:

 

Բաքուն հստակ նշում է, որ ավելի կարևոր է դրա իրականացման համար կարևոր քայլեր ձեռնարկել, այլ ոչ միայն ունենալ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ։ Քանի դեռ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները ամբողջությամբ չեն վերացվել, այս երկիրը չի ընդունում Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների իրավական պատասխանատվությունը, և փոխհատուցման հարցը չի լուծվում», խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական չի թվում։ Թեև ներկայիս տեքստը բաղկացած է 15 հոդվածից, այն ստորագրելու համար Հայաստանը պետք է կատարի այս պահանջները։

 

Ադրբեջանական կողմը բացահայտ հայտարարել է այդ մասին և ասել, որ գործընթացը կշարունակվի միայն այս պայմաններում։ Ադրբեջանական կողմը նաև սպառնալից տոնով նշում է՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, բայց բացում ստորագրման արարողության ժամանակն ու տեղը որոշելուց առաջ նշված պայմաններն սպասում են կատարման, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը տպավորության համար է գնահատում ողջ ջանքերը:

 

Հիշեցնենք, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ տեղեկացրեց ՀՀ քաղաքացիներին՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և որ հայկական կողմը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ փաստաթղթի ստորագրման կոորդինատն ու ժամկետը համաձայնեցնելու:

 

Նյութի աղբյուր՝ news.milli.az 

 

Թարգմանիչ՝ Նարե Ղազարյան

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան