«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին ակտուալ են դառնում. Ռուբեն Մելքոնյան 

Ներքաղաքական

 104 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց բարեկամության ու եղբայրության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ։ Ըստ էության, այս պայմանագրով Հայաստանը բաժանվեց երկու երկրների միջեւ, իսկ Մոսկվայի պայմանագրի դրույթները` շատ քիչ փոփոխություններով հիմք հանդիսացան Կարսի տխրահռչակ պայմանագրի համար: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:


— Մոսկվայի պայմանագիրը կարո՞ղ է վերանայվել կամ չեղարկվել՝ հաշվի առնելով ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունների փոփոխվող դինամիկան։ 


— Պատմությունը ցույց է տալիս, որ երբ պետությունների միջեւ լարվածություն է առաջանում, պատմական պայմանագրերը հաճախ դառնում են քաղաքական քննարկումների եւ վերլուծությունների առանցքային թեմաներ։ Այս համատեքստում արժե ուշադրություն դարձնել այն փաստին, որ նախադեպեր արդեն եղել են. օրինակ՝ 1925 թվականի խորհրդա-թուրքական բարեկամության պայմանագիրը, որն ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթ, 1945 թվականին Խորհրդային Միության կողմից չեղարկվեց։ Այդ ժամանակ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը հայտարարեց, որ պայմանագիրը չի երկարաձգվելու, քանի որ ԽՍՀՄ-ն ուներ տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Այս պահանջները ծնունդ էին առել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ պայմանավորված Թուրքիայի՝ ֆաշիստական Գերմանիայի հետ ունեցած դիվանագիտական կապերով եւ չեզոքության քաղաքականությամբ, որը, ըստ Մոսկվայի, հաճախ հակասում էր Խորհրդային Միության շահերին։ ԽՍՀՄ-ը պահանջում էր վերադարձնել պատմական հայկական տարածքները՝ Կարսի մարզը, Արդահանի շրջանը եւ հարակից տարածքները։ Սակայն, արեւմտյան դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջամտությունը հնարավորություն տվեց Թուրքիային խուսափել խորհրդային ճնշումներից։
Ինչ վերաբերում է 1921 թվականի Մոսկվայի պայմանագրին, ապա այն, ի տարբերություն 1925 թվականի խորհրդա-թուրքական համաձայնագրի, ժամկետային սահմանափակում չունի։ Սա նշանակում է, որ այն չի կորցնի իր իրավական ուժը միայն այն պատճառով, որ 100 տարի է անցել դրա ստորագրումից։ Ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները բավականին բարդ են՝ պայմանավորված տարածաշրջանային հակամարտություններով, տնտեսական շահերի բախմամբ եւ աշխարհաքաղաքական գործընթացներով, սակայն դեռեւս չի կարելի պնդել, որ դրանք հասել են այն աստիճանի, որ կհանգեցնեն այս պայմանագրի չեղարկմանը։
Չնայած այն հանգամանքին, որ այս թեման հաճախ արծարծվում է հայկական եւ ռուսական քաղաքական շրջանակներում, քիչ հավանական է, որ այն մոտ ապագայում կվերածվի իրական քաղաքական նախաձեռնության։ Սակայն, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների անկանխատեսելիությունը, չի կարելի բացառել, որ ապագայում որոշակի զարգացումներ կարող են փոխել ներկա իրավիճակը։ 


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը