15 000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. Հայկ Կոստանյան
ՀասարակությունՀանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա։ Տուգանքների կիրառումը կիրականացվի, երբ ԱԺ–ի կողմից հավանության կարժանանա»: Այս մասին այսօր՝ մարտի 14–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն է իր մեջ ունենալու, մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,–ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով, տուգանքների կիրառման ժամկետները դեռ հստակ չեն։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:

