«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա 2 որդիները գազագողության մի մեծ մեխանիզմ են սարքել, գործում ներգրավել տարբեր մարդկանց, եւ նրանք խմբով չեն ենթարկվում ոչ միայն «Գազպրոմին»՝ որպես մատակարարի, այլեւ պետությանը՝ հարկային ծառայությանը, պետական մյուս մարմիններին: Երբ այս մասին հարց հնչեցրինք ՀՀ ՆԳՆ Արփինե Սարգսյանին, օրեր անց նախարարն օպերատիվ գործեց, հարուցեց վարույթ եւ ուղարկեց քննության՝ ՀՀ Քննչական կոմիտե: Այս կառույցը սկսեց քննել՝ բանդայի գործում ներգրավելով 50 քննիչների:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել, որը ՊԵԿ-ի հաշվարկներով 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամ է կազմում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ իրականում ավելի մեծ գումար են պետությունից թաքցրել, ավելի մեծ թվով գազալցակայաններ են գործում, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ամսական մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել գրեթե մեկ տարի շարունակ:

Եվ այս գործը բացահայտվեց «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների շնորհիվ: Եվ ահա տեղեկանում ենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի իրավապահները քննություն են իրականացնում, բանդայի պարագլուխները՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ նրա երկու որդիները՝ Արտակ եւ Քաջիկ Գեւորգյանները (վերջինս էլ է ԱԺ պատգամավոր եղել) հասցրին փախչել Հայաստանից: Նրանց հետ Հայաստանից փախչել է նաեւ Գեւորգյանների բիզնեսի տնօրեն Արմենը, ով համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է եղել:
Իսկ ի՞նչ էր տեղի ունենում գազագողության սխեմայով: Հայաստանում եղել են մի քանի տասնյակ գազալցակայաններ, որոնք ամիսներ շարունակ տարբեր մեքենայություններով գազ են գողացել, շուկայականից էժան գներով վաճառել այն, ստացել գերշահույթներ: Պետական շատ մարմիններ տեղյակ են եղել այդ մասին, բայց փաստացի ոչինչ չեն արել: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի իրականացրած քննության՝ իրականում 3 տասնյակ գազալցակայաններ այս պահին փակ են (սակայն պաշտոնապես տրվել է 18 թիվը): Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ գազագողությունը շարունակվում է, ինչին կանդրադառնանք առաջիկայում:
Այժմ փորձենք հասկանալ՝ Նահապետ Գեւորգյանն ու նրա որդիները եւ ընկերության տնօրենը ինչպես կարողացան փախչել Հայաստանից, ուր էր իրավապահ համակարգը, եթե կար նախաձեռնված վարույթ, եթե պետք է վաղուց ենթադրյալ բանդայի պարագլուխների նկատմամբ գոնե երկրից բացակայելու արգելք գործեր: Ինչու է ՀՀ ՆԳՆ-ն անգործություն ցուցաբերել:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, ասաց, թե իրեն անգործության մեջ մեղադրելն ազնիվ չէ, քանի որ մեր բարձրաձայնումից հետո հարուցել է վարույթ՝ ուղարկելով քննության: Իհարկե, ճիշտ է ասում:

Բայց փաստ է նաեւ այն, որ էլի գործ ունենք նույն ավանդույթի հետ. պետական պաշտոնյաները միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը, եւ ենթադրյալ հանցագործները հասցնում են փախչել երկրից:

Շարունակելի…»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=307684&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ