«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երկրի համար այս բախտորոշ օրերին ինչո՞վ է զբաղված Հայաստանի Հանրապետության նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, կհարցնեք դուք: Պարզվում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է տեղյակ: Նա այցելել է Խաչատուրյանին եւ ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը եւ առաջիկա նախաձեռնությունները։ Հայրապետյանը ներկայացրել է նաեւ ո՛չ ավել, ո՛չ պակաս «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ի՞նչ ասես, իրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում: Ի դեպ, մի նախագահ էլ ունեինք, երազեց տիեզերք թռնել, բայց բառիս բուն իմաստով, թռավ երկրից ու այդպես էլ մնաց Մեծ Բրիտանիայում:

Մինչ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ մասնավորապես խոսում է Թուրքիայի հետ բանակցություններում շոշափելի դրական արդյունքների մասին ու կոպտում հայ լրագրողներին, իսկ իշխանությունն ընդհանրապես գլխակորույս ընկել է Թուրքիայի գիրկը եւ իրար աչքալուսանք են տալիս` հայ-թուրքական խաղաղության պայմանագրի ստորագրումը համարելով օրերի հարց, պարզվում է՝ թուրքերը բոլորովին էլ չեն գնահատում նիկոլականների անվերապահ սերն ու գործադրած ջիգերը: «Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երեւանում եւ Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար»,- այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը: «Նույնիսկ Նիկոլի այսքան ստորացումից հետո՝ Անկարան «нет» է ասում անինքնասեր քայլիստներին... »,- գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Այսքանից հետո հարց է ծագում՝ ո՞ր երկրի անունից է բանակցում Միրզոյան Արոն:

Երեւանի Թումանյան փողոցում «ասֆալտին փռելու» օպերացիա է իրականացվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ՝ Գռզոյի թիկնազորի դեմ, թե բա՝ կասկածել են, որ նրանց մոտ ապօրինի զենք է եղել.... Լավ, այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի թիկնազորին են արդեն 5-րդ անգամ բերման ենթարկում, դեռ կարելի է հասկանալ: Բայց, թե ինչո՞ւ է հանկարծ Սուքիասյանը սկսել անհանգստացնել Փաշինյանի ոստիկանությանը, ձայնն, իհարկե, դեռ կլսվի: Սակայն, պարզից էլ պարզ է, որ կա՛մ Նիկոլը վերջինիս ինչ֊-որ բան է հասկացնում, կա՛մ մեսիջ է հղում թիմակիցներին, որ ընտրություններից առաջ ձգելու է բոլորի սանձերը, կա՛մ էլ հերթական շոուն է հանրությանը շեղելու համար՝ վտանգավոր զարգացումների ֆոնին:

Ոչ պակաս զարմանալի էր թվով 25 ԿԱՆԱՆՑ գրավոր դիմումը Վեհափառ Հայրապետին՝ գերիների վերադարձի հարցով, նաեւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրական հորդորով դիմեր Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Հարց է ծագում՝ արդյո՞ք այս կանայք հետեւում են Մայր Աթոռի տեղեկատվականի էջին։ Գոնե` մեկ-մեկ…«Եթե ընդամենը վերջին երկու ամիսների ընթացքում եք դուք սկսել անհանգստանալ գերիների ճակատագրով, ապա ասեմ, որ Վեհափառ Հայրապետը 2020 թ. նոյեմբերի վերջից է զբաղվում գերիների վերադարձի հարցերով եւ տեղեկացնում է այդ մասին աշխարհի բոլոր հոգեւոր եւ քաղաքական կառույցներին։ Չի սպասել, որ արցախյան ռազմաքաղաքական ղեկավարները եւս գերեվարվեն, եւ նոր միայն սկսի զբաղվել այդ հարցով, ինչպես դա` ցավով պետք է նշեմ, նկատվեց հայ ազգի 80 տոկոսի մոտ», - գրում է քաղակտիվիստ Արմինե Սնդոյանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան