Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին, Փաշինյանը չունի «կարմիր գծեր»․ Սուրեն Սուրենյանց

Հասարակություն

Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

««Մենք արդեն Ադրբեջանին հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ մեր մոտեցումները։ Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը»,- երեկ ասել էր Հայաստանի ԱԳ նախարար, 

Արարատ Միրզոյանը՝ հիմնավոր կասկածներ ծնելով, որ պաշտոնական Երևանը հերթական անգամ տեղի է տվել Բաքվի ճնշմանը և համաձայնել է միջազգային ատյաններից հետ կանչել հայցերը(չնայած այն հանգամանքին, որ մեր ռազմագերիներին ազատ արձակելու որևէ երաշխիք Բաքուն չի տվել) և փաստորեն համաձայնել է նաև հայ- ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն չտեղակայելու պահանջին(չնայած այն հանգամանքին, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացը, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել):

Մեր կասկածները, ցավոք, հիմնավոր էին:

«Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ի՞նչ եք կարծում, Բաքուն այլևս պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ:

Իհարկե, ոչ:

Հենց այսօր Բաքվից հնչել են նոր պահանջներ:

«Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրության մեջ»,- այսօր ասել է Բայրամովը:

Նիկոլ Փաշինյանը երեկ, ըստ էության, հայտարարեց, որ բավարարելու է Բաքվի նաև այս պահանջը:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնացել:

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»,- ասել է նա:

Նկատի ունեցեք նաև այն հանգամանքը, որ օրակարգից դուրս չի եկել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման:

Մոտ տասն օր առաջ, Ադրբեջանին խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը Հայաստանին, ըստ էության, առաջարկել է «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը:

Փաշինյանը չունի «կարմիր գծեր» և կասկածից վեր է, որ «ճկուն» լուծում է գտնելու նաև այս հարցում:

Հայաստանը կանգնած է կապիտուլյացիայի շեմին, որն, ըստ էության, Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանք է:

Փաշինյանի «գրանդիոզ» պլանի նպատակը Հայաստանը «ռուսական տիրապետությունից ազատագրելն» էր, ինչի հետևանքով՝ մեր երկիրը հայտնվեց ադրբեջանա- թուրքական աքցանի մեջ՝ ընդունելով Բաքվի վերջնագրի բոլոր կետերը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում