Թուրքիան մաքսիմում Նիկոլին այլ «Նիկոլով» փոխարինի. Տիգրան Վարդանյան

Ներքաղաքական

Տիգրան Վարդանյանը գրում է. 

Հայաստանում չկա իշխանություն ու չկա ընդդիմություն: 

Երբ Սերժ Սարգսյանն այս «իշխանության» վերաբերյալ ցանկացած խոսքում ասում է «կառավարիչներ» բառը, դա շատ հստակ մեսիջ է, որ Հայաստանում չկա իշխանություն: 

 

Հայաստանում չկա նաև ընդդիմություն: Քաղաքագիտական տեսանյունից այդ բառերն իրավունք ունեն գոյություն ունենալ, բայց իրականությունն այլ է: Հայաստանում չկա իշխանություն: Իշխանությունը գտնվում է Թուրքիայում ու Ադրբեջանում: Հայաստանում չկա ընդդիմություն, այլ կա ժողովուրդ, որը պետք է պատրաստ լինի ու սկսի ազգային ազատագրական պայքար հենց Երևանի ու մյուս հայկական քաղաքների փողոցներում: 

 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կոլաբոռացիոնիստներ են, այսինքն օտարի շահը սպասարկողներ: Նիկոլը չի գնալու ընտրություններով: Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու ընտրություններով: Հենց հիմա հարցում անեք ու ասեն Նիկոլի վարկանիշը 1%-ա, իսկ Սերժ Սարգսյանինը 99% (այսպես գրեմ, որ չասեք, թե թիրախավորում եմ Ռ. Քոչարյանին), մեկ ա Նիկոլը հաղթելու ա: Թուրքիան թույլ չի տա ընտրություններով գնալ: Առհասարակ թույլ չի տա` մաքսիմում Նիկոլին այլ «Նիկոլով» փոխարինի: 

 

Փողոց: Նիկոլ Փաշինյանը սրանից առաջ շատ հստակ ասել է, որ տանկերի թրթուրների տակ ճզմելու է մարդկանց, ովքեր դուրս կգան իր դեմ: Դուք հիմա կասեք, բա էսքան դուրս եկանք, ինչի՞ չճզմեց: Պարզ` ռեալ վտանգ չի տեսել: Ռեալ վտանգի ժամանակ ինքը կրակելու ա ժողովրդի վրա: Հիշեք նաև, թե ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն տարածեցին ի պատասխան մեր գեներալիտետի, երբ նրանք պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ Հայաստանում այդ ամենը որակեցին որպես ռազմական հեղաշրջման փորձ: Իրենք պատրաստ էին ու պատրաստ են Նիկոլին պահել իշխանության: Մենք այդ ժամանակ ասում էինք` պաշտպանում են սրան: Այո´, ու ոչ միայն պաշտպանում են, այլև պարզ ասում էին, որ կմտնեն Հայաստան, եթե ռեալ վտանգ տեսնեն:

 

Ով բերեց Նիկոլին տխրահռչակ թեզը ժամանակավրեպ ա: Ու առհասարակ նման ամեն ինչ ժամանակավրեպա: Ես «չգիտեմ», թե կոնկրետ որ կենտրոնիցա առաջին անգամ դա շրջանառության մեջ դրվել, բայց դա հերթական ականներից մեկն ա: Հենց հիմա պատկերացրեք ձեր տունը վառվում ա, ի՞նչ եք անելու: Փորձելու եք առաջնային կրակը մարել, թե՞ փորձոլու եք հասկանալ այդ կրակը ոնց առաջացավ: Մարելու եք ու նոր չէ՞ անցնեք հաջորդ պրոցեսին: Հիմա նույնը մեր երկրում ա: Վառվում ա: Գեշ ու շատ արագ ա վառվում: 

 

Ես 2018թ.-ի ապրիլի 23-ից եմ սկսել այս իշխանությունների դեմ պայքարն ու չեմ փոշմանում և չեմ փոշմանելու, բայց ես իրոք ցանկություն չունեմ որևէ մեկիդ հետ, ով իսկապես ուզում ա ազատվել սրանցից, որևէ քաղաքական հարց քննարկեմ, ուր մնաց դրա պատճառով «թշնամանամ», բայց ես ստիպված եմ, որովհետև դուք դրան եք տանում: Լիչնո ես չեմ թողնելու, որ դուք ցեխ շպրտեք Սերժ Սարգսյանի վրա: Դուք ձեր համոզմունքն ունեք, իսկ ես` իմը: Դրա փոխարեն ավելի լավ է քարեր չնետեք, ես էլ ետ ձեր վրա չնետեմ, այլ կռիվ տանք, որովհետև կներեք էլի, բայց ք***մ Նիկոլն էլ, իշխանական ցանկացած աթոռն էլ, մնացածն էլ: Մեր դեմ մենակ Նիկոլը չի: Նիկոլը լիներ ինչի՞ նոր էին «Մեծ» մարդիկ ճամփու դրել: Ուզում եք ասել ԼՏՊ-ից ուժե՞ղ տղա է: Դուք էլ գիտեք, որ չէ: Ու դուք էլ հասկացաք, թե մեծ մարդիկ ում նկատի ունեմ: 

 

 «Զանգեզուրի միջանցքը» պետք է Իրանի դեմ, որ Թուրքիայից Հայաստանի տարածքով ահաբեկիչներ տեղափոխվեն Ադրբեջան, երբ սկսվի Իրանի դեմ մեծ պատերազմը: Սիրիայի ընկնելն էլ դրա հետ ուղիղ կապ ունի: Էդ միջանցքն այս իշխանությունների օրոք իրականություն է դառնում (Տե´ս կառավարիչի այսօրվա խոսքերն ու ադրբեջանական գաղտնազերծումը): Դավադիր պատերազմով, թե՞ «խաղաղության», իսկ իրականում` կապիտուլյացիայի պայմանագրով: Ռուսաստանի դեմ բացվելու է երկրորդ ճակատը` կամ Հայաստանը լիովին թուրքերի տակ պառկեցնելով, կամ Իսրայելի միջոցով Ադրբեջանի ու «նախկին» Սիրիայի տարածքից Իրանին հարվածելու ժամանակ: 

 

Պետք է սկսել ազատագրական պայքար: Պետք է մարդ, ով մահապարտ կլինի: Որպես առաջնորդ ամեն ինչ կդնի նժարին, ընդհուպ սեփական երեխայի կամ կնոջ կյանքը: Պետք է մահապարտ «ընդդիմություն», որը փաթթած կունենա էդ իշխանական աթոռը:

 

 Ու կլինի կամ կդառնա սև կարապը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում