Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ․ Արմեն Աշոտյան

Ներքաղաքական

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը․ «Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից։

 

Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հերթական տեսանելի նահանջն է արձանագրել Փաշինյանի կառավարության անփառունակ գոյության հետևանքով։

 

Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, որ դրանք հիմք են հանդիսանում թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ գլոբալ քաղաքական դերակատարների համար համարժեք մոտեցումներ մշակելու հարցում, իսկ Փաշինյանն իր ամերիկյան այցերից մեկի ժամանակ այցելել է այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակ։

 

Եվ այսպես, ինչի՞ մասին է վկայում զեկույցը, ի՞նչ է այն ախտորոշում Հայաստանում։

 

1. Հայաստանն էլ ավելի է սուզվում համակարգային ճահճացման մեջ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության ասպարեզում։ 2018-ին խոստացված նաև տնտեսական «հեղափոխությունը» և այն ապահովող կախարդական փայտիկը թարս են բուսնել դրանց հեղինակների համար։

 

2. Երկրի համակարգային և խորը ճգնաժամն արձանագրվում է միջազգային տարբեր փորձագիտական հետազոտություններով։ Heritage-ի զեկույցն այդ առումով Հայաստանի հերթական դաժան ախտորոշումն էր՝ Freedom House-ի, The Economist-ի, Transperancy International-ի նույնքան մտահոգիչ արձանագրումների շարքում։

 

3. Գնահատելով զեկույցի հիմքում ընկած տարբեր ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մեր երկրում օրենքի գերակայության հարցը, որը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման բազիսն է, ըստ հեղինակավոր աղբյուրի, խայտառակ վիճակում է։

 

4. Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք (!)։

 

5. Ավելին, ՀՀ երրորդ նախագահի օրոք մեր երկիրը համաշխարհային դասակարգման մեջ տարբեր տարիներին զբաղեցրել է շատ ավելի բարձր հորիզոնականներ, քան այս տարվա 57-րդը։ Այսպես, 2017-ին՝ 33-րդ, 2009-ին՝ 31-րդ, իսկ 2008-ին՝ 28-րդ։

 

6. Դատական էֆեկտիվության ցուցանիշը (Judicial effectiveness), որով չափվում է նաև դատական համակարգի անկախությունը, Հայաստանի այս տարվա ցուցանիշներից ամենացածրն է։ Ավելին, ըստ ամերիկյան փորձագետների, ներկայումս այդ խնդիրներն ավելի ցցուն են, քան «Սերժի Հայաստանում», ինչը վկայում է դատարանների կախյալության, քաղաքականացվածության և կոռումպացվածության աննախադեպ մակարդակի մասին։ Մեր դատական համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան Նիգերիայում և Պապուա-Նոր Գվինեայում։

7. Երկրում կոռուպցիայի մակարդակը բնորոշող ցուցանիշով (Government Integrity) Հայաստանը 100 միավորից ստացել է ընդամենը 50.4, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի արմատավորման մասին, և երկիրն այդ արդյունքով դասվում է «հիմնականում անազատ» երկրների խմբին։ Մենք զիջում ենք, օրինակ, Ռուանդային և Բոտսվանային։

 

8. Երկրում իշխանազավթումից հետո 2018-2020 թվականներին գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը։

 

Արդյունքում՝ հեղինակավոր զեկույցն արձանագրում է բառացիորեն հետևյալը.

 

«Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով։ Կոռուպցիան շարունակում է խարխլել տնտեսական զարգացման հնարավորությունները։ Օրենքի գերակայությունը Հայաստանում թույլ է։ Իսկ դատական համակարգի արդյունավետությունն աշխարհի միջին ցուցանիշից ցածր է»։

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

ՀՀԿ փոխնախագահ

 

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 

13.03.2025»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում