Ռադայի պատգամավորը Զելենսկուն խորհուրդ է տվել տեղափոխվել Օման և ազգանունը փոխել Ալ Նյուհանի
Միջազգային
Պետական դավաճանության կասկածանքով քննչական մեկուսարանում գտնվող Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել տեղափոխվել Օման և ազգանունը փոխել Ալ Նյուհանի: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում։
«Երբ Զելենսկին գնա Օմանում ապրելու, նա կփոխի իր անունը Զեբա իբն Երմակ Ալ Նյուհանի», - գրել է ուկրաինացի խորհրդարանականը։
Այս հարցով Դուբինսկին դիմել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։
Զելենսկու՝ Օման հնարավոր տեղափոխման հանգամանքների մասին պատգամավորը չի նշել։
https://iravunk.com/sim/?p=307612&l=am/