Այսօր կսկսվի տեւական մագնիսական փոթորիկ
Հասարակություն
Այսօր Երկրի վրա կսկսվի տեւական մագնիսական փոթորիկ: Ըստ աղբյուրի.
«Գարնան սկզբից նկատվում է գեոմագնիսական իրավիճակի վատթարացում Արեգակի վրա պսակային անցքի պատճառով։ Մարտի 13-ից արևային քամու խտությունն ու արագությունը կավելանան և սպասվում է մագնիսական փոթորիկ, որը կարող է տևել մի քանի օր՝ կարճ ընդմիջումով։ Այն կսկսվի վաղը երեկոյան։
Արդեն այսօր գիտնականները նկատել են Երկրի գեոմագնիսական դաշտի խախտում: Ուստի, չնայած հանգստությանը, եղանակի նկատմամբ զգայունները պետք է դեղորայք կուտակեն, ավելի շատ խմեն և ավելի շատ հանգստանան։ Հնարավոր են գլխացավեր, սրտխառնոց, թուլություն, սրտի առիթմիա»։
https://iravunk.com/sim/?p=307587&l=am/