Մեր «բերած» Նիկոլն ու նրա դատաիրավական համակարգի քաղաքական ռեկորդները

Ներքաղաքական

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը գրում է

 

2018թ-ից առ այսօր, շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում, կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր:

 

Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ ապարատը կիրառում է բոլոր ընդդիմադիր ուժերի, և իր ապազգային քաղաքականությանը հակադրվող անձանց նկատմամբ՝ այդ թվում նաև ապաքաղաքական անձանց:

 

Այս ընթացքում՝

 

ա) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ շինծու մեղադրանքն է նախաձեռնվում, էլ չասեմ բազմաթիվ այլ գործերով հարցաքննությունների մասին,

 

բ) մեկ տասնյակից ավելի հանրապետականների և համակիրների դեմ հարուցվել են միջազգային հետապնդումներ,

 

գ) տարատեսակ պատրվակներով կալանավորվել և/կամ դատական գործընթացների մեջ են ներքաշվել հարյուրավոր հանրապետականներ (այդ թվում ԳՄ և խորհրդի անդամներ)՝ հանրապետության տարբեր կառույցներից,

 

դ) մեկ տասնյակից ավելի հանրապետականների և համակիրների նկատմամբ, տարբեր ժամկետներով կիրառվել և կիրառվում է կալանքի ձևեր,

 

ե) Շուրջ 330 երիտասարդներ և տարածքային կազմակերպությունների ՀՀԿ անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ (նրանցից շատերը մի քանի անգամ)՝ որոնց նկատմամբ կիրառվել են վարչական սանկցիաներ:

 

Սա է մեր «բերած» Նիկոլի և ՀՀԿ-ի փոխհարաբերությունները: Ոմանց երևակայությամբ, վերջերս նույնիսկ «ակնարկվեց», իբր ՔՊ-ն կապ է պահում ՀՀԿ հետ (տես 5TV, մարտի 7, 2025թ): 

 

Ինչևիցէ...

Հ.Գ.

Ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումները ՔՊ համար ունենցել են, և ունեն մեկ նպատակ՝ պահել իրենց ազգակործան կառավարչությունը, և այն ծառայեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին: Ցավն այն է, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ: Իսկ ռեպրեսիվ շոուների հաջորդ սեզոնն այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում