«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հերթական ապօրինի թմրաշրջանառության դեպքն են բացահայտել

Քրեական

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի  վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ  հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները` նույն օրը, ժամը 13.55-ին, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում, բնակության վայրի մոտ, իրավապահները ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2,36 գրամ զանգվածով փաթեթ, «Մեթադոն» տեսակի 25 դեղահաբ և բյուրեղանման հետքերով ապակյա երկու գլանակ:

Երկուսն էլ ձերբակալվել են։

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում. հայտնաբերվել է 21,3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա հինգ գլանակ և լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան