2018թ. ապրիլյան «հեղափոխության» խորհուրդն ու դասերը...

Ներքաղաքական

Ժողովուրդներին թվում է, թե հեղափոխությունները բերում են ազատություն, առաջընթաց, բարեկեցություն, արդարություն ու համերաշխություն, դա ինքնախաբեություն է։ Աղքատությունը հանգեցնում է հեղափոխության, հեղափոխությունը՝ աղքատության։ Հեղափոխությունը չի կարող խոստանալ ազատություն, համերաշխություն եւ սեր, հեղափոխությունը միշտ թշնամաբար է տրամադրված ազատության ոգուն, այն ծառայում է մութ ու չար ուժերին, հեղափոխությունը ատելության ու նենգության ստրուկն է:

Թերեւս ազատությունը հետաքրքիր չէ եւ պետք էլ չէ ապստամբող զանգվածներին, նրանք չեն կարող կրել ազատության բեռը, տանել ազատության փարոսը: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտության, նա փախչում է իրականությունից, որը իրեն դուր չի գալիս եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, պատրանքներին: Իսկ ով գիտի ինչպես մոլորեցնել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը։ Հեղափոխությունը նույնն է պետությունների համար, ինչպես մարդու հետ պատահած դժբախտությունը՝ հիվանդությունը կամ բնական աղետը՝ երկրաշարժ, ջրհեղեղ: Հանրային կյանքի վերափոխումների ու առաջընթացի լավագույն ձեւն էլ հեղափոկան վերափոխումները չեն, հեղափոխությունը փոփոխությունների բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է:

«Գարունը՝ միակ հեղափոխությունն է այս աշխարհում, որին կարելի է լուրջ ընդունել եւ որը միշտ բերում է հաջողություններ»,- ասել է ռուս նշանավոր պոետ Ֆեդոր Տյուտչեւը: Ձախողված հեղափոխություններն էլ, իսկ որպես կանոն հեղափոխությունները միշտ ձախողվում են, իրենց հետեւից բերում են չարի ու ատելության կառավարություններ: «Հեղափոխությունից շահում են միայն հիմար եւ գռեհիկ մարդիկ։ Մեծ սրտի տեր մարդիկ միշտ կլինեն հեղափոխության զոհը»,- ասել է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն: Հեղափոխությունը առաջընթացի բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է: Հեղափոխություններն արդյունք են տգիտության, անարդարության ու աղքատության, որոնք սակայն իրենց հետեւից նորից բերում են քաոս, ավելի մեծ անարդարություն ու աղքատություն: Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն է շատ դիպուկ ասել, որ՝ «Հեղափոխության ժամանակ ջրի երես է բարձրանում հասարակության փրփուրը, սրիկաներն ու հանցագործները»:

ԱՄԵՆԱՄԵԾ ՉԱՐԻՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՓՐԿԻՉ ՁԵՎԱՑՈՂՆԵՐԸ…

Իսկ հեղափոխական ամբոխը քանի որ տգիտության, վախկոտության,ատելության ու խեղճության ներկայացուցիչն է այդպիսիներն ամենեւին էլ չեն ձգտում ազատության, արդարության կամ համերաշխության, այդպիսիների նպատակը ամեն ինչ ավերելն է, կործանելը, ապականելը, հետապնդելը, ահաբեկելը,վրեժխնդրությունը, հաշվեհարդարը եւ ամեն մի լավն ու գեղեցիկը ժխտելն ու արժեզրկելը: Այստեղից հետեւում է, որ հեղափոխություններն ազգի տգետ, ցածր ու դժգոհ հատվածի դավադրությունն է, ժողովրդի մնացյալ հատվածի նկատմամբ, նենգ, փոքրոգի, անճար ու դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն են:

Հանրահայտ ճշմարտություն է, որ զանգվածները կարող են ապստամբություն կամ հեղափոխություն իրականացնել, սակայն չեն կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել, որ ամենամեծ չարիք ժողովուրդներին բերում են հենց հեղափոխության առաջնորդ՝ փրկիչ ձեւացողները: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտությունը. նա շրջվում է ակնհայտից, որը իրեն դուր չի գալիս,եւ նախընտրում է երկրպագել մոլորությանը, եթե միայն մոլորությունն է գրավում նրան: Ով գիտի ինչպես մոլորեցնել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը. ով փորձում է տրամաբանել նրա հետ, միշտ նրա զոհն է: «Պետք է հիշել եւ չմոռանալ. մեծամասնությունը չի կարող փոխարինել անհատին: Մեծամասնությունը ոչ միայն հիմարության, այլ վախկոտության ներկայացուցիչն է: Մեկտեղեք հարյուր հիմար եւ դուք ոչ մի կերպ չեք ստանա ոչ մի խելոք: Բոլորեք հարյուր վախկոտ եւ արդյունքում ոչ մի ձեւով չեք ստանա հերոսական լուծում: Զանգվածն առավել սիրում է տիրակալին, քան իրենից որեւէ բան խնդրողին։ Զանգվածը բավարարություն է զգում այնպիսի ուսմունքից, որը չի հանդուրժում ոչ մի տեսություն ու լիբերալ ազատություններ։ Զանգվածը հիմնականում չգիտի լիբերալ ազատությունների հետ վարվելու ձեւը։ Դրանց առկայությամբ նա նույնիսկ իրեն լքված է զգում։ Զանգվածը տեսնում է սոսկ անողոք ուժը, դրա անասնական, բռի արտահայտությունը եւ վերջիվերջո ընկրկում է դրա առաջ»,- ասել է Ադոլֆ Հիտլերը:

ԱՄԵՆԱՅՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՋՐԻ ԵՐԵՍ ՀԱՆՎԵՑԻՆ ՀԱՅԻ ԱՐԱՏՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2018թ. հեղափոխություն կոչվածն էլ ընդամենը օտարների ու հայաստանյան ուժերի կողմից լավ կազմակերպված ավանտյուրա էր՝ իշխանահանձնում էր: Հեղափոխությունը մինչդեռ ենթադրում է քաղաքական կամ կառավարման համակարգի, տնտեսակարգի, սեփականության ձեւերի, արտադրության եւ բաշխման մեխանիզմների ու հարաբերությունների արմատական փոփոխություններ, ինչը տեղի չունեցավ 2018թ. հեղափոխություն կոչվածի արդյունքում: Այս հեղափոխությունը ընդամենը երկրի կերատաշտին մոտ լինելու եւ փառքին ու վայելքներին տիրանալու նպատակ էր հետապնդում: Այս հեղափոխությունը թերեւս հենց այդպիսին էր, որը հայ ժողովրդին իր գոյության ընթացքում ամենադաժան ու ամոթալի փորձությունը բերեց: Կարեւոր դասերից է նաեւ այն, որ պետությունների համար էլ թերեւս չկա ավելի մեծ ողբերգություն, քան թշվառների ու ստրուկների մեծաքանակ բազմություն ունենալն է, քան երբ իշխանության են գալիս փողոցի՝ամբոխի ներկայացուցիչները, անհայտ ծագում ունեցողները, ապաշնորհներն ու տգետները, երբ երկրի առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ, որ պետությունների կործանման ամենակարճ ու հուսալի ճանապարհը՝ կրթության ու դաստիարակության փլուզումն ու ձախողումն է, արժանապատիվ քաղաքացի չունենալը,սոցիալական անարդարությունը եւ միջին խավի բացակայությունը:

2018թ. ապրիլյան հեղափոխությունը բացառիկ էր ու յուրօրինակ իր բնույթով, բովանդակությամբ, իրականացման մեթոդներով ու առաջադրված խնդիրներով: Ապրիլյան հեղափոխությունը եկավ եւս մեկ անգամ փաստելու Նժդեհի մարգարեական այն խոսքերի անվերապահ ճշմարտացիությունը, որ՝ «հայի տականքն ուրիշ է»: Հայ ժողովրդին բերած մեծագույն ավանդն էլ այն է, որ ամենայն մանրամասնությամբ ջրի երես հանեցին հայի արատներն ու թերությունները, բացահայտեցին, թե ով ով է, եւ ում հետ կարելի ճանապարհ գնալ: Հեղափոխության արդյունքում ձեւավորված այս իշխանության մեծագույն դավադրությունն ու ստորությունն էլ այն է, որ պատերազմ հրահրելով ու սպանդի տանելով` մի ողջ սերունդ մարդկանց մեջ տարածեցին սարսափ պատերազմի նկատմամբ, կոտրեցին շատերի մեջ պայքարելու ոգին, կամքը, ստիպեցին հաշտվել ամոթալի պարտության, անարժանապատվության, ստրկության, թրքահպատակության եւ անգամ ինքանաոչնչացման հետ:

Հանրային կյանքում սովորական երեւույթ դարձավ դավաճանությունը, ստորաքարշությունն ու սրիկայությունը, ներելն ու դրա հետ համերաշխ ապրելը: Իսկ թուրք արտահայտությունը, որ գրեթե բոլոր երկրներում նախատինքի, վիրավորանքի ու հեգնանքի միջոց է, իսկ դավաճանությունը՝ որպես ամենանողկալի արարք բոլոր ժողովուրդների համար, Հայաստանում շատերը սկսեցին այդ արտահայտություններից այլեւս ամենեւին վատ չզգալ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ                                                                    

Տնտեսագիտության թեկնածու

https://iravunk.com/sim/?p=307474&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան