«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ու այսպիսի մարդիկ երեսատեղ ունե՞ն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին, քանի որ իրենց կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կյանքն այս պահին վտանգված է, եւ իրենց համար նրա անվտանգությունն առաջնահերթ նշանակություն ունի, զարմանալիորեն ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ղեկավարը՝ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆՆ Ազատության հրապարակում հացադուլի մեջ է: Ընդ որում՝ ոչ միայն վտանգված է Թանդիլյանի առողջությունը, այլ այս կուսակցության հետ ասոցացվող Ռուբեն Վարդանյանի կյանքը՝ այն էլ Բաքվի բանտում: Բայց, արի ու տես, փոխանակ «Ապրելու երկիր»-ն առաջնահերթ համարեր գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատության հարցը, գնում է ընտրությունների Գյումրիում:

Ի դեպ, ֆայտոն նստած ու իր հոլովակով համացանցում մի քանի օր ծաղրուծանակի արժանացած ԱՐՏՅՈՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ դարձել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու՝ գլխավորելով «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակը: Ով է նա, էլ ավելի ուշագրավ է, ինչի մասին մանրամասներ է ներկայացնում դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Ըստ նրա` վերջինս լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ «տռավլյան» կազմակերպած անձն է, որին հաջորդեց ցուցադրաբար ստորացնելով ձերբակալությունը, ապա կալանքն ու մահը դատարանի դահլիճում։ «Օրվա հերոսը» լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Արմենի «գլուխը ուտելու» գործում իր դերակատարման հարցին, չի հերքել փաստը (ո՞նց հերքեր անհերքելին) ու … կրկին հոխորտացել է։ Ո՛չ մի զղջում։ Ո՛չ մի գրամ զղջում։ Ո՛չ մի բառ ցավակցություն»,- նշել է իրավապաշտպանը։ Ու այսպիսի մարդիկ երեսատեղ ունե՞ն, որ հիմա էլ քաղաքապետարանում են ուզում տեղ գտնել:

Ակտիվիստ ներկայացող, ժամանակին՝ 2018-ին, Նիկոլ Փաշինյանի շարժման մոլի աջակից, սկանդալային գործիչ ԻՇԽԱՆ ՎԵՐԴՅԱՆԸ դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ այդմ, Վերդյանն իր ուղերձում հայտնել է, որ Հայաստանում իր դեմ իբր քրեական գործ է հարուցվել Արցախը հրապարակայնորեն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները նրա համար ցմահ ազատազրկում են պահանջում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանության փոխադարձ ճանաչմանը աջակցելու, ինչպես նաեւ Արցախի մասին քննադատական ​​հայտարարությունների համար։ Նույն աղբյուրների պնդմամբ` Վերդյանը նշել է, որ իր վերադարձը Հայաստան նշանակում է անխուսափելի ձերբակալություն, իսկ հայտարարված միջազգային հետախուզումն իրեն զրկում է այլ երկրներ մեկնելու հնարավորությունից։ Դրա հետ կապված՝ նա պաշտոնապես խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել Ադրբեջանում։ Հիշեցնենք, որ նույն Վերդյանը 2021-ին եւս դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ահա եւս մի խայտառակ պատմություն Նիկոլի «իրական» Հայաստանից: Բայց զավեշտն այն է, որ Վերդյանի ասածը, եթե ճիշտ լիներ, այս իշխանությունը ոչ թե քրգործ կհարուցեր, մի բան էլ կպարգեւատրեր, չէ որ նա ասել է այն, ինչ ասում է Փաշինյան Նիկոլը:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան