«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուս գործարարի ընտանիքը շարունակում է «Ջերմուկ գրուպից» պահանջել 1,5 միլիարդ ռուբլի. Սկանդալային դատավարության հետքերով

Սպառողի անկյուն

Մահացած ռուս գործարար Օլեգ Գուսովի հարազատները 1,5 միլիարդ ռուբլու հայց են ներկայացրել  «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ, այս մասին հայտնել Կոմերսանտը։ Հիշեցնենք, անցյալ փետրվարին ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Վլադիկավկազցի տղամարդը մահացել է այրվածքներից՝ խմելով  հանքային ջրի ապակե շշի պարունակությունը․ ըստ փորձագետների եզրակացության շշում եղել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար։   Նշվում է, որ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը Վլադիկավկազի «Ֆարն» շուկայի տաղավարից գնել է 12 ապակյա շիշ հանքային ջուր պարունակող փաթեթ։ Մեկ ժամից մի փոքր անց՝ տանը, տղամարդը բացել է  դրանցից մեկը, մի կում խմել, հետո իրեն վատ զգացել։ Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Գուսովը մահացել է «քիմիական տրավմայից առաջացած էկզոտոքսիկ շոկից՝ կաուստիկ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումից»։ Հաղորդվում էր, որ Գուսովի մահվան հանգամանքների հետաքննությունն ավարտված չէ։ Հետաքննությունը մի շարք հարցումներ է ուղարկել Հայաստան, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Ըստ վերահսկիչ մարմինների՝ համագործակցության խնդիրներ են ծագում նաև Հայաստանին առնչվող այլ դեպքերում։ Իրենց հերթին տուժածների ներկայացուցիչները, ուսումնասիրելով հանքային ջրերի շշալցման գործարաններում կիրառվող տեխնոլոգիաները, կարծում են, որ քացախաթթուն կարող էր հայտնվել շշում տեխնոլոգիական գործընթացի խախտման արդյունքում։ Գործում պատասխանողներն են «Ջերմուկ գրուպ» (Երևան) ընկերությունը, այն Ռուսաստանում ներկայացնող «Ջերմուկ հանքային ջուր» ընկերությունը և անհատ ձեռնարկատերերը, որոնց միջոցով վաճառվել է ապրանքը։ Տուժող կողմը պնդում է ոչ միայն  ընկերությունից և Ռուսաստանում նրա ներկայացուցիչներից միջոցների գանձում,այլև պահանջում է դադարեցնել հանքային ջրի վաճառքը, քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել, թե ինչպես է դրա փոխարեն քացախաթթուն հայտնվել շշում։

Դեպքի առնչությամբ փորձել ենք լսել նաեւ  «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տեսակետը, սակայն, տեւական ժամանակ հստակ ատասխան չտալով, բազում զանգերից հետո միայն վերջիններս տվեցին պատասխան, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում.  «Մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության մեղքը» :

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից էլ հայտնում են, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար.

-Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է հայցի բուն նյութին, ապա ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Հայկական կողմի ապացույցների բավարար լինելը վկայում է այն մասին, որ ՌԴ ամբողջ տարածքում «Ջերմուկ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված արգելքները վերացվել են

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան