Լավ, դուք ամոթ չունե՞ք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հայրաքաղաք այցելած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ գյումրեցիներին ո՛չ ավել, ո՛չ պակաս խոստացել է, թե բառի բուն իմաստով, հատիկ առ հատիկ, Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր, Բրաբուս առ Բրաբուս, յաշիկ առ յաշիկ հետ է վերադարձնելու ժողովրդին, այսպես ասած, թալանածը: Իսկ հետաքրքիր է՝ ե՞րբ է պատրաստվում ժողովրդին վերադարձնել իր կառավարման 7 տարիների ընթացքում թշնամուն հանձնված 12 քաղաքը, 241 գյուղը, 60 ֆաբրիկան եւ 15 ձեռնարկությունը, 385 եկեղեցին եւ 400 միջնադարյան գերեզմանատունը, 25 թանգարանը, 37 հէկը, 48 հանքը, 4 ջրամբարը, 5 000 մշակութային հուշարձանը, 232 դպրոցը, 4 համալսարանը եւ 7 քոլեջը, 5 մարզադաշտը, 11 մարզադպրոցը եւ նույնքան էլ հիվանդանոցը: Եվ ամենակարեւորը՝ ե՞րբ է վերադարձնելու Բաքվի բանտում գտնվող տասնյակ հայ գերիներին: Լավ, գոնե ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի չեղած համերգի համար վճարած 2,3 միլիարդ դրամը կարո՞ղ է վերադարձնել:

Դատարանում երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ: Նա նշել է, որ ինքը վստահ չէ՝ այն սարքը, որ տեղադրված է իր տանը, ԱԱԾ-ի կողմից չի համալրվել գաղտնալսման սարքով: «Կազմակերպեք, թող փորձաքննեն: Ես ունեմ շատ ստույգ կասկածներ, որ այդ սարքի մեջ գաղտնալսող սարք կա, որը ձայնագրում է՝ ինչպես անձնական, այնպես էլ՝ քաղաքական կամ փաստաբանական բնույթի տեղեկություններ»,- ասել է Արմեն Աշոտյանը: Համաձայնեք, որ տոտալիտարիզմի գագաթնակետն է մարդուն տնային կալանք տալ, սահմանափակել շփումներն ու զանգերը, մի հատ էլ տան մեջ ձայնագրել անձնական խոսակցությունները: Լավ, դուք ամոթ չունե՞ք, պարոնա՛յք իրավապահներ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆՆ առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն՝ դարձնել 21 տարեկան։ Նա իր տեսաուղերձում ընդգծել է, որ հատկապես բանակում ծխախոտի օգտագործումը շատ բացասական ազդեցություն ունի թե՛ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, թե՛ սոցիալական: «Ես առաջարկում եմ հետեւալը՝ քանի որ մինչեւ 18 տարեկան երիտասարդներին ծխախոտի վաճառքն արգելված է, մենք այդ շեմը սարքենք մինչեւ 21 տարեկան»,- ասում է Արշակյանը: Ըստ Արշակյանի` զինվորներից մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում։ Հաճախ իրարից են ուզում, բացի այդ, ծխելու հատուկ վայրեր կան, որոնք դառնում են տարատեսակ զրույցների, հարցեր պարզելու տեղեր։ Ու ահա գցել-բռնել է, որ զրկելով բոլորին ծխախոտից՝ բոլոր հարցերը կլուծվի: Գուսանը կասեր՝ խելքին աշեցեք… Ուրեմն՝ 18 տարեկանին կարելի է ուղարկել սահման, կարելի է նրա կյանքը զոհել՝ հանուն հայրենիքի, բայց այ թե ինքը պետք է ծխի, թե՝ ոչ, որոշելու է Հակոբ Արշակյանը: Էլ չասենք, որ սա, պարզապես, չափահաս մարդուն իր իրավունքներից զրկել է ու ազատությունների սահմանափակում: Եվ ընդհանրապես, լավ կլինի Հակոբ Արշակյանը նույնքան հետեւողական նախ մտածի, թե ինչպես վերացնել դպրոցներում թմրանյութերի շրջանառությունը, հետո՝ քննարկի զինվորին ծխախոտից զրկելու մասին, ինչի հետեւանքները հաստատ ավելի վտանգավոր են, քան իր նկարագրած ծխարանում ծխելը:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում