«Ես ձեզանից ոնց եմ զզվում…»

Հասարակություն

Դե ինչ, հարգելի տիկնայք եւ պարոնայք, սա էլ մարսեցին, անցան առաջ: Չե՞ք հիշում` ինչը՝ տրանսպորտի թանկացումը: Բնական էր, որ սա էլ կմոռացվի, կմարի ցասումը, դեռ մի բան էլ ամոթանք կստանան այն մարդիկ, ովքեր կփորձեն հետեւողականորեն պայքարել դրա դեմ: Թե բա՝ «լավ, թարգեք, ի՞նչ կապիկություն եք անում, բա՜նը…. երկիր ենք կորցնում, իսկ դուք տրանսպորտի թեման եք դեռ արծարծում»: Կամ՝ «ինչի՞ Արցախի համար սենց չպայքարեցիք, եկել 50 դրամի համար կռիվ եք տալիս», ու նման պաթոսակոխ արտահայտություններ անում են մարդիկ, ովքեր օրվա հացի փողը դժվար են վաստակում եւ վաստակելիս  էլ մտածում են, թե ում պարտքն ինչպես տան, բայց առիթը բաց չեն թողնում ամոթանք տալ իր համար պայքարողին:

Մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է իրեն շքեղություններ թույլ տալ՝ չնայած նրան, որ չվերականգնված համակարգը ամեն րոպե քաղաքացուն կանգնեցնում է նոր խնդրի առաջ: Մարդիկ կիսամեռ եղան` բանկոմատներում գումար մուծելով եւ այդպես էլ բաղձալի կտրոնը չստանալով, հետեւաբար, նորից են վճարում կատարում, եւ ստացվում է, որ 150 դրամը նրանց վրա նստում է ոչ թե գոնե 300, այլ՝ 600 դրամ:

Բացատրենք, պարզ թվաբանություն է՝ քանի որ 150 դրամ բանկոմատը չի ընդունում, հետեւաբար, քաղաքացին վճարում է 300 դրամ՝ երկկողմանի տոմս ունենալու համար եւ երբ կտրոն չի տալիս այդ անիծյալ բանկոմատը, ապա քաղաքացին կրկին 300 դրամ է վճարում, եւ ուրեմն՝ 300+300 հավասար է 600: Սա էլ հասկացանք, հիմա կասեն ավտոբուսի մեջ կարող են քարտով վճարել: Եվ ուրեմն՝ բոլորը չեն, որ ունեն քարտ, քանի որ ազգի մեծ մասը բանկային վատ պատմության պատճառով «սեւ ցուցակում» են, հետեւաբար բանկային քարտ ունենալ չեն կարող:Բայց երբ մարդը «սեւ ցուցակում» է, դեռ չի նշանակում, որ պետք է ոտքով քայլի: Իսկ ով էլ ունի քարտ, չի վստահում այդ նորարական տեխնիկային, քանի որ ինչպես արդեն փորձն է ցույց տվել, եւ բազում դեպքեր են եղել, մարդը տանը քնած ՝քարտից 150 դրամանոցներ են գանձվել:

Ի՞նչ է ստացվում, ոչ մի նոր բան , կրկին խաբված ու միայնակ քաղաքացի: Այն, որ իշխանությունն իր տեղում չէ, եփած հավին էլ պարզ է, իսկ ո՞ւր է մեծն ընդդիմությունը: Այ դա ոչ մեկը չգիտի: Չկան, պայքարը մարեց, ինչպես  նրանց կողմից նախաձեռնված նախորդ բոլոր պայքարները: Թեւանյան Անդրանիկը, Հայկ Մարությանը հավատացնում էին, որ մինչեւ վերջ գնալու են: Դե գուցե գնում են, բայց իրենց կյանքը ապրելու, մանդատի քաղցրությունը վայելելու, իսկ իրական պայքարողը՝ ուսանողը, թոշակառուն, սկզբունքայինը, կրկին մնում է ինքն իր գլխի ճարը տեսնելով: Ինչպես կասեր դասականը, է՛հ, ասում ենք դասականը՝ Հայկ Մարությանը, «ես ձեզանից ոնց եմ զզվում»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=307419&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ