Սարիկ Մինասյանի գրառումը 2021 թվականին
ՆերքաղաքականՍիրելի՛ հայրենակիցներ,ամփոփելով քարոզարշավի անցած օրերը,արձանագրում ենք հետևյալը.
մեր ժողովրդին ամեն կերպ հրամցվում է, որ ձեր ապագա 5 տարիները ղեկավարելու են կա՛մ ներկաները, կա՛մ նախկինները։ Նման արդյունք արձանագրելու դեպքում մեր երկիրը մխրճվելու է անկառավարելի և ծանր դրության մեջ, որը հղի է եղբայրասպանությամբ։
Որն է մեր ՝ Լուսավոր Հայաստանի 9 թիմի առաքելությունը. այն է՝ լինել այլընտրանք. համախմբել բոլոր ուժերի կարող, գիտակից, հայրենասեր և պետականամետ գործիչներին. լծվել մեր հրաշք երկրի վերակառուցմանը։
ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք՝ մեր մարդկային և հատկապես տղամարդկային որակները, պրոֆեսիոնալիզմն ու մարդասիրությունը մեզ թույլ կտան իրականացնել այն, ինչի համար գնում ենք դեպի հունիսի 20, դեպի լուսավոր , միասնական ու համերաշխ ապագա։
Կա մեկ ճանապարհ՝ ընտրել գիտակցված, խորը պատասխանատվությամբ և մեծ հավատով։
Աստված օգնական բոլորիս

