«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին (առաջին խաղը` 1-1), իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են ТАСС լրատվական գործակալությանը:
«Արսենն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Նա կարող է մեկնել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ արտագնա հանդիպումներին»,- ասել են բասկյան ակումբից: