Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահները. Give me Sport
Սպորտ
Բրիտանական հեղինակավոր Give me Sport պորտալը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահների վարկանիշը։
Առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը թիմի հետ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է մրցաշարում։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարի քառակի հաղթող է։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը:
«Չելսիում» հանդես եկած Պետր Չեխը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, որը հանդես է եկել «Յուվենտուսում», զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Հաջորդում են Կեյլոր Նավասը, Օլիվեր Կանը, Դիդան, Տիբո Կուրտուան և Ալիսոն Բեքերը:
https://iravunk.com/sim/?p=307364&l=am/