Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը

Ներքաղաքական

Արմեն Հովասափյանը գրում է

Երեկ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցն ինքնին վկայում է իշխանության ցայտնոտային վիճակի մասին, երբ հենց նա շատ լավ հասկանում է, որ լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Իշխանությունը դարձել է պրիմիտիվության աստիճանի ընկալելի ու միօրինակ, իսկ նրա գործողությունների հաջորդականությունը՝ կանխատեսելի և պլագիատային։ Երեկ ականատես դարձանք փաստացի մեկ շաբաթ շուտ մեկնարկած քարոզարշավի. Նիկոլը բղավում էր, մնացածը ծափահարում էին։ Սա էր ՔՊ-ն՝ իր ողջ մերկությամբ ու «հմայքով»։

 

Հասկանալով, որ Սարիկը (Սարիկ Մինասյանը) միայնակ չի կարող ապահովել անհրաժեշտ ձայները, Նիկոլն անձամբ է «подключит» եղել թեմային՝ ստանձնելով Գյումրիում գլխավոր քարոզչի դերը։

Պետք է արձանագրենք, որ Գյումրին՝ որպես Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաք, ունի հատուկ քաղաքական նշանակություն։ Այն սոցիալապես ավելի ակտիվ է, ունի ուժեղ ընդդիմադիր տրամադրություններ, և այստեղ հաղթանակը կամ աջակցություն ստանալը կարող է կարևոր ազդակ լինել ամբողջ երկրի համար։ Փաշինյանը պատահական չէր գնացել Գյումրի՝ իր ողջ թիմով։ Նա ակնհայտորեն փորձում էր ցույց տալ իր «հզորությունն» ու ընդգծել, որ ամբողջ թիմով ներգրավված են այս գործընթացում։ Այս այցը կարելի է դիտարկել նաև որպես հասարակական տրամադրությունների «թեստ»․ իշխանությունը գնահատում է, թե ինչ արձագանք կունենա նման հանդիպումը։

Գյումրու այցը ցույց տվեց, որ Փաշինյանը և նրա թիմը փորձում են հնարավորինս լայնածավալ հանրային շփումներով փոխհատուցել կորցրած վարկանիշը ։

 

Փաշինյանի այցը Գյումրի նախընտրական համատեքստում կարելի է դիտարկել որպես «ռիսկային քայլ», որը կարող էր ստանալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանք։ Քաղաքական առումով սա փորձ էր վերահաստատելու իշխանության վերահսկողությունը կարևոր համայնքների վրա, սակայն հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ վստահության պակասը և դժգոհությունը դեռ առկա են։ Ակնհայտ է, որ իշխանությունը կփորձի նոր տնտեսական և սոցիալական խոստումներով նվազեցնել Գյումրիում գոյություն ունեցող դժգոհությունները։

 

Ի դեպ, պատահական չէր նրա բորբոքված ու ինքնամոռաց ելույթը, երբ հերթական անգամ խոսեց «ռենջերների» ու «բրաբուսների» հատիկ-հատիկ հետ բերելու մասին։ Փաստացի, նա սպառնաց «ապօրինի գույքի բռնագանձման» գործի շրջանակում վրեժ լուծել մյուս թեկնածուներից՝ ակնարկելով, իբր թե նրանց թիկունքում կանգնած քաղաքական «հովանավորները» պետք է «պատասխան տան» (ասեմ՝ սա Նիկոլի սիրած տաֆտալոգիան է)։

Նիկոլն իր խոսքի կուլմինացիայի պահին նշեց. «Մենք շատ կորուստներ ենք ունեցել, բայց մենք պետք է ունենանք համարձակություն և ասենք, որ այդ կորուստներով ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն, ձեռք ենք բերում պետականություն ու ինքնուրույնություն»։ Համաձայնեք՝ սա քաղաքական մոլուցքով տարված մարդու սևեռուն մտքերի արգասիք է, երբ նա փորձում է բոլորին ապացուցել, որ ինքն է «պետության հայրը» և որ իր իշխանության օրոք Հայաստանի համար բացվել է նոր էջ։ Այո՛, բացվել է, բայց այդ էջը պանթյուրքականությանն է նվիրված, որի առանցքային ջատագով ու քարոզիչ Նիկոլը դրել է բոլոր լեգիտիմ հիմքերը։

Այս այցը և ելույթը ցույց տվեցին, որ Փաշինյանը և իր թիմը, գիտակցելով իրենց դիրքերի թուլացումը, փորձում են քարոզչական մեթոդներով վերահաստատել վերահսկողությունը։ Սակայն հանրային տրամադրություններն ու քաղաքական գործընթացները հուշում են, որ հասարակական վստահության ճգնաժամը խորանում է, և իշխանությունն ընտրություններից առաջ կանգնելու է նոր մարտահրավերների առաջ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում