Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։
Միքայելյանը կիսաեզրափակիչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին։ Նա ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։
Իբոյանը կիսեզրափակիչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի դեմ գոտեմարտում և 10-0 հաշվով հաղթել է Դենիս Սախալյուկին։ Եզրափակիչում նրա մրցակիցը լինելու է ռուսաստանցի Մուխամեդ Խանիևը։
Կիսաեզրափակիչում էր նաև Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որը, սակայն, 0-10 հաշվով պարտվել է Վոլոդիմիր Կոչանովին (Ուկրաինա) և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մեդալային գոտեմարտերը կկայանան մարտի 10-ին։