«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այդ ուժերի ձայներով հպարտանում եք, բայց այդ ուժերին աթոռ փախցնող ե՞ք կոչում

Թեմա

Մկրտիչ Սաղոյանը գրում է

Սնանկությունը հասել է այն աստիճանի, որ մարդիկ կան սկսել են ներկայիս թիմակիցներին կեղտոտ մեթոդներով փուռը տալ։

 

Սայաթ Շիրինյանը գրառում է կատարում ու հետևյալ միտքն արտահայտում.

Թե բա ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որ միացան Նիկոլին բերելուն ու ԱԺ-ում նրա թեկնածությունն առաջադրեցին, դա հասկանալի էր, նրանք ակնկալում էին Նիկոլից պաշտոններ ստանալ ու Նիկոլի իշխանության մաս կազմել...

 

Կներեք էլի, նախ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն անկախ ամեն ինչից լուջ կառույցներ են, ԲՀԿ-ն տարիներ շարունակ երկրորդ ուժն է եղել խորհրդարանում, ՀՅԴ-ն էլ 135 տարվա պատմություն ունեցող ուժ է, կարծում եմ նրանք կարող են ասել, թե ինչու են միացել այդ գործընթացին և ձեր մեկնաբանությունների (եթե այդպես կարելի է այն որակել) կարիքը չունեն։

 

Եթե ոչ պաշտոնապես, ապա մասնավոր հայտարարություններում այդ ուժերի ներկայացուցիչները ասել են, որ միացել են ժողովրդի պահանջին, դրանից ավել երբ հարցեր լինեն նրանց, վստահ եմ նրանք կպատասխանեն և դուք չեք այդ հարցերի հասցեատերը, որ ձեր այդ որակումներով նրանց փոխարեն պատասխանեք, մի բան էլ որակեք 《աթոռ փախցնող》ու ասեք` դե նորմալ է, հասկանալի է։

 

《Հայաստան》դաշինքի հավաքած ձայներով որ ոգևորվում եք, գոնե հիշեք, որ այդ ձայները բաղկացած են նաև ՀՅԴ էլեկտորատից, որը փաստացի այդ դաշինքի մաս է և ոչ պաշտոնապես ԲՀԿ էլեկտորատից, ովքեր ընդիմադիր դաշտում պարզ է, որ չէին ձայն տալու 《Պատիվ ունեմ》 դաշինքին, հաշվի առնելով ժամանակին ունեցակ տարաձայնությունները։

Հիմա այդ ուժերի ձայներով հպարտանում եք, բայց այդ ուժերին աթոռ փախցնող ե՞ք կոչում։

 

Եթե այդ մարդիկ աթոռի խնդիր ունենային, առնվազն ՀՅԴ-ն դրա խնդիրը չի ունեցել և Հանրապետականն էլ միշտ բաց է եղել կոալիցիոն դաշինքների համար։ Հիմա պատճառը, ո՞րն է այդ ուժերին սևացնելու։

Հանրապետականների վրա ցեխ շպրտելու համար, այդ ուժերին ցեխով մասկիռովկա ե՞ք անում: 

Այսինքն կան մարդիկ, որ հանուն ՀՀԿ-ի վրա ցեխ շպրտելու, պատրաստ են չխնաել անգամ սեփական թիմակիցներին։

 

Հանրապետականի մասով։

Գեղագիտական ոճով հետևյալ միտքն է ասում` 

Դե քանի որ ԲՀԿ, ՀՅԴ մոտիվը պարզ էր, ապա անհասկանալի էր ՀՀԿ-ի մոտիվը, թե ինչպե՞ս իրենց մերժողին, իրենց դագաղները հանողին... կամովի, ուրախ զվարթ ապահովեցին պակասող ձայները։

 

Նախ ստում եք, ՀՀԿ-ն բազմից է հայտարարել, թե 2018-ին, թե դրանից հետո, որ իր կամքին հակառակ է ապահովելու այդ պակասող ձայները և 2 անգամ հնարավորություն է տվել այլ միասնական թեկնածու առաջադրելու։

Իսկ թե ինչու՞ եք ստում ու ինչի՞ եք լծվել այս կեղտոտ քարոզչության մեջ, արդեն սեփական դաշնակիցներին չխնայելով, դա էլ դուք լավ կիմանաք։

 

Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ի՞նչ կլիներ եթե Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը չմիանային իրենց մերժողներին ու (սա արդեն ես եմ ավելացնում` ճնշման ու արյունահեղության անբարո շանտաժի տակ) չապահովեին այդ մի քանի ձայները...

 

Պոստ ֆակտում ավելի առողջ, հակընդեմ հարցով պատասխանեմ.

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Նիկոլին միանալու փոխարեն, միանային մերժվողներին, իսկ ի՞նչ կլիներ եթե առաջին և երկրորդ նախագահները ևս ի աջակցություն այդ պահին միանային Սերժ Սարգսյանին և Հանրապետականին։Նու՞յնը կլիներ։ Չգիտեմ թե ինչ կլիներ, բայց այդ ինտերակտիվ ֆիլմի ժանրին եթե տրվենք, ինձ էլ է հետաքրքիր, թե ի՞նչ լիներ...

 

Էդպես գեղագիտական ոճով հարցնել լինի պարոն Շիրինյան, մեկն էլ ձեր մասին կարող է հարցնել.

Թե լայն հանրությանը, ե՞րբ ու ու՞մ միջոցով հայտնի դարձավ Սայաթ Շիրինյանը։

Հիշում եք չէ՞, քովիդի ժամանակ էր, դուք ձեզ համար գարաժում մեքենայի վրա էիք բզբզում, մեկ էլ Դանիել Իոնեսյանը կարծես երկնքից ընկավ ուղիղ ձեր գարաժի դեմ ու хипиш բռնեց։ Ինչի՞ մինչ այդ Սայաթ Շիրինյանը հայտնի՞ էր լայն հանրությանը։

Հ.Գ.

Զարմացած դեմքով《 հարցեր կա》ոճի կեղտոտ ենթատեքստով հարցերի պատասխանները, վաղուց հստակ տրվել են ու հիշեցնելը բնավ դժվար չէ։ 

Բայց այ հիշեցնելուց հետո, ձեր հարցերը նոր հարցեր են ծնում։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան