«Հրապարակ». Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի կապանյան կառույցի կրքերը տեղափոխվել են Մեղրի` իշխող կուսակցության Մեղրի խորհրդի ժամկետը նույնպես լրացել է, նոր ընտրությունները կանցկացվեն մայիսի վերջերին, սակայն ՔՊ–ականներն ամեն ինչ անում են, որ կառույցի նախկին ղեկավար, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը նորից չառաջադրվի, չընտրվի։

Մեր աղբյուրների պատմելով, Թումանյանը ինչ–ինչ հարցերում «քցել» է մեղրեցիներին, կուսակցության վերնախավին տեղեկացրել են Թումանյանի գործունեության մասին եւ հնարավոր է իրավապահները զբաղվեն նրանով, անգամ հեռացնեն կուսակցությունից։ Մեր տեղեկություններով՝ նրան թույլ չեն տալու մասնակցել ընտրությանը։

Փաշինյանը փոխել է տարածքի կուրատորներին` Մեղրիի պատասխանատուն անցած ընտրություններին Արսեն Թորոսյանն էր, վերահսկիչները` Նարեկ Բաբայանն ու Դավիթ Դանիելյանը: Իսկ անցած շաբաթ Մեղրի են այցելել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գեւորգ Պապոյանը: ՔՊ խորհրդի նիստ է հրավիրվել՝ քննարկելու հաջորդ խորհրդի ձեւավորման հարցերը, հավաքին մասնակցել է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցին, սակայն Արարատ Թումանյանին հարկ չեն համարել տեղեկացնել այդ հավաքի մասին։

Ասաց, թե խնդիրներ չունի ոչ կուսակցության, ոչ մեղրեցիների հետ, սակայն զրույցի ընթացքում խոստովանեց, որ իր հեռախոսն իրավապահները վերցրել են, թե ինչ գործի շրջանակներում` չասաց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում