«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաքուն Կովկասում մեր կարևոր դաշնակիցն է. ԱՄՆ-ի հետ քննարկում ենք Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ համագործակցության ամուր հիմքերի ստեղծումը. Իսրայելի վարչապետի գրասենյակ

Միջազգային

Իսրայելը ներգրավված է ԱՄՆ-ի հետ շարունակական քննարկումների մեջ՝ Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծելու համար, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը:

Հայտարարությունը հնչել է ի պատասխան երեկ Կնեսետի լիագումար նիստում «Շաս» կուսակցության պատգամավոր Շիմոն Մոշիաշվիլիի կողմից ներկայացված միջնորդությանը:

«Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքի արդիականացում» թեմայով քննարկման ժամանակ Իսրայելի վարչապետի գրասենյակն ընդգծել է, որ «Ադրբեջանը Իսրայելի կարևոր ռազմավարական դաշնակիցն է կովկասյան տարածաշրջանում՝ հարաբերություններով, որոնք ներառում են համագործակցություն անվտանգության, առևտրի, տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում»։

Կառավարության անունից ելույթ ունենալով՝ Ազգային առաքելությունների նախարար Օրիտ Շթրոքը պարզաբանել է, որ «Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները կառուցված են յուրահատուկ գործընկերության վրա՝ հիմնված փոխադարձ շահերի և երկարամյա բարեկամության վրա»։

Ըստ Շթրոքի՝ «Իսրայելը կշարունակի ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ և վճռականորեն կդիմագրավի այն խաթարելու ցանկացած փորձի»:

Մոշիաշվիլին, որը նախաձեռնել է քննարկումը, բարձրացրել է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքի արդիականացման և այդ երկիրն Աբրահամյան համաձայնագրերի շրջանակում ընդգրկելու հնարավորությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ «անհեթեթ իրավիճակ» է ստեղծվել, որտեղ «այն երկրները, որոնք պատերազմում էին Իսրայելի հետ մինչև Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը, ստորագրելուց անմիջապես հետո ստանում են տարբեր տնտեսական և անվտանգության խթաններ»: Մինչդեռ Ադրբեջանը, որը երկար ժամանակ եղել է Իսրայելի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչ, տուժում է ամերիկյան պատժամիջոցներից։

Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը