Առանց խաղաղ Մերձավոր Արևելքի, աշխարհում խաղաղության մասին խոսք լինել չի կարող. պետք է Պաղեստին անկախ պետություն ստեղծվի. Չինաստանի ԱԳՆ

Միջազգային

Գազայի հատվածը պատկանում է պաղեստինցի ժողովրդին և հանդիսանում է պաղեստինյան տարածքի անբաժանելի մասը. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ընդգծելով, որ Գազայի հատվածի կարգավիճակը բռնի փոխելու ցանկացած փորձ կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ միայն հետագա ցնցումների ու քաոսի։

«Մենք աջակցում ենք Եգիպտոսի ​​և արաբական պետությունների՝ Գազայի հատվածի խաղաղ վերականգնման ծրագրին... Ընդհանուր ընդունված կանոնները չեն կարող խախտվել։ Խոշոր պետությունները, որոնք իսկապես մտահոգ են Գազայի հատվածի բնակչության համար, պետք է նպաստեն կրակի լիարժեք և տևական դադարեցմանը, մեծացնեն մարդասիրական օգնությունը՝ հավատարիմ մնալով «Պաղեստինցիներն են կառավարում Պաղեստինը» սկզբունքին և նպաստեն Գազայի հատվածի վերականգնմանը», - ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ առանց խաղաղ Մերձավոր Արևելքի, ամբողջ աշխարհում խաղաղության մասին խոսք լինել չի կարող. մերձավորարևելյան կարգավորման առանցքը մնում է պաղեստինյան հարցը։ 

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարացման և սրման էությունն այն է, որ «երկու պետությունների» ծրագիրը կիսով չափ է իրականացված. Իսրայել պետությունը վաղուց է հիմնադրվել, իսկ պաղեստինյան պետության ստեղծումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը առաջնահերթություն տա երկու պետությունների ծրագրի շրջանակում Պաղեստին անկախ պետության ստեղծմանը։ Ի վերջո, սա է Պաղեստինի և Իսրայելի միջև իրական խաղաղության, և ընդհանրապես արաբների և հրեաների միջև երկարաժամկետ խաղաղության և ներդաշնակության երաշխիքը», - նշել է դիվանագետը։

Վան Ին հայտարարել է, որ որպես Մերձավոր Արևելքի ռազմավարական գործընկեր և արաբական աշխարհի վստահելի բարեկամ՝ Չինաստանը կշարունակի վճռականորեն իր ձայնը բարձրացնել հանուն արդարության, խաղաղության և զարգացման՝ աջակցելով Մերձավոր Արևելքի ժողովրդին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում