Մելանյա Թրամփը ընտրել է Dior-ի 5 500 դոլար արժողությամբ գորշ ժակետ՝ Կոնգրեսում Դոնալդ Թրամփի ելույթի համար
Միջազգային
Մելանյա Թրամփը կրկին հաստատել է ԱՄՆ ամենաոճային առաջին տիկնանցից մեկի կարգավիճակը՝ հայտնվելով Կոնգրեսի համատեղ նիստում Dior-ի դասական գորշ կոստյումով։
Նրա կերպարը կազմված էր բրդյա թվիդային բաճկոնից՝ 5 500 դոլար արժողությամբ, հանովի շարֆից, որը ներկայացված է Dior-ի պաշտոնական կայքում, և համապատասխան կիսաշրջազգեստից: Սև գոտին ընդգծել է ուրվագիծը՝ հագուստին ավելացնելով խստություն և նրբագեղություն:

Փորձագետների կարծիքով՝ Մելանյայի կերպարը զուսպ վստահություն և անբասիր ճաշակ է ճառագում:
«Նրա ոճն այս գիշեր կամացուկ իշխանություն է մարմնավորում։ Հղկված նրբագեղություն, ինքնավստահություն եւ կերպարի բացարձակ տիրապետում»,- նշել է ոճի ստրատեգ եւ իմիջի փորձագետ Լորեն Ա. Ռոթմանը Business Insider-ի մեկնաբանությունում։

Սպիտակ տունը չի մեկնաբանել առաջին տիկնոջ հագուստի ընտրությունը։
https://iravunk.com/sim/?p=307106&l=am/