Հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է. Մովսիսյանը` Արցախում տեղի ունեցածի մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները։
«Իհարկե, բոլորի համար շատ դժվար ժամանակներ էին։ Շատ տխուր է։ Մարդիկ մահանում էին։ Ես հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Ղարաբաղյան իրադարձությունները պատմության ևս մեկ պահ են, ինչպես ցեղասպանությունը, որը չափազանց ծանր է ողջ հայ ժողովրդի համար։ Հուսով եմ և աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները»,- ասել է Մովսիսյանը Championat-ի հետ զրույցում:
https://iravunk.com/sim/?p=307104&l=am/