Ապրիլի 1-ից հունիսի 13-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Հասարակություն
Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
https://iravunk.com/sim/?p=307096&l=am/