Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին. ՈւԵՖԱ
Սպորտ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդներին։
Նրանք են՝ Ռոդրիգոն («Ռեալ Մադրիդ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Մարտին Էդեգորը («Արսենալ») և Ալիսոնը («Լիվերպուլ»):
Ռոդրիգոն գոլ խփեց «Ատլետիկոյին» (2:1), Քեյնը երկու անգամ գրավեց «Բայերի» դարպասը (3:0), Էդեգորը դուբլ գրանցեց և գոլային փոխանցում կատարեց ՊՍՎ-ի դեմ խաղում (7:1), իսկ Ալիսոնը ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0) անառիկ պահեց սեփական դարպասը (1:0)՝ կատարելով 9 սեյվ:
https://iravunk.com/sim/?p=307084&l=am/