Փորձենք հասկանալ Ալիևի և Փաշինյանի հարաբերությունների զարգացումը «սալյամիի տակտիկայի» տեսանկյունից

Ներքաղաքական

 

Վերջին մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանը վերսկսել է հանրային տիրաժավորում տալ «խաղաղության պայմանագրի» մասին դիսկուրսին, իսկ նախօրեին էլ Ալեն Սիմոնյանը սփոյլ արեց, թե՝ «առաջիկա օրերին լավ լուրի սպասեք», և ոչինչ չորոշակիացրեց։ Սա խոսում է նրա մասին, որ վերջին 6-7 տարիների ընթացքում Ալիևի կողմից իրականացվող «սալյամիի տակտիկան» իր հանգուցալուծմանն է մոտենում, որտեղ մենք բնավ շահեկան վիճակում չենք։ 

Թերևս քաղաքագիտական և մասնագիտական նեղ շրջանակներին է հայտնի, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում «սալյամիի տակտիկա» կոչվածը (salami tactics)։ Ըստ էության՝ սա քաղաքական կամ ռազմավարական հնարք է, որի դեպքում նպատակին հասնելու համար օգտագործվում է աստիճանական, փոքր քայլերի մեթոդը։ Այս գործընթացում փոփոխություններն իրականացվում են այդքան աննշան և փուլային ձևով, որ հակառակ կողմը կամ հանրությունը չի արձագանքում մինչև ուշ լինի։

 

Որպես պատմական ցցուն օրինակեր կարող ենք առաձնացնել նախորդ դարի 40-50-ականներին Հունգարաիյում Մատյաշ Ռակոշիի քաղաքականությունը (Ռակոշին աստիճանաբար վերացնում էր քաղաքական հակառակորդներին՝ թույլ չտալով ուժեղ ընդդիմություն), ինչպես նաև Գերմանիայի ընդլայնումը 1930-ականներին (Հիտլերի ռեժիմը փուլ առ փուլ խախտում էր Վերսալի պայմանագիրը, ընդլայնվում՝ առանց վճռական հակազդեցության հանդիպելու)։

 

Եկեք փորձենք հասկանալ Ալիևի և Փաշինյանի հարաբերությունների զարգացումը «սալյամիի տակտիկայի» տեսանկյունից. ակնհայտ է, որ Ալիևի քաղաքականությունը հստակորեն համապատասխանում է այս մեթոդին։ Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հասնել Հայաստանի կողմից առավելագույն զիջումների՝ առանց կտրուկ դիմադրություն առաջացնելու, այլ փուլ առ փուլ, աստիճանական ճնշման միջոցով․ պահանջել շատ՝ ստանալ իր ցանկացածը (դա մենք տեսնում ենք «խաղաղության պայմանագրի» հետ կապված տարբեր ձևակեպումներում, որոնք աստիճանաբար կյանքի է կոչում)։ 

 

Դիտարկենք մի քանի կոնկրետ դեպքեր․ նախ սկզբանական շրջանում Ալիևը պահանջում էր միայն Հայաստանի չմիջամտել այն գործընթացներին, որոնք տեղին էին ունենում Արցախում՝ այդ ամենը ներկայացնելով որպես «Ադրբեջանի ներքին հարց»․ ավելի ուշ մենք տեսանք, թե ինչպես բացահայտորեն պարտադրանքի միջոցով Նիկոլն Արցախը ճանաչեց, որպես Ադրբեջանի։ Նմանօրինակ մի պատկեր է նաև սահմանային հարցերի մասով․ սկզբնախաղում Ադրբեջանը սկսեց բարձրացնել սահմանային միջադեպերը, ապա՝ 2023-ից սկսած գործնականում պարտադրեց Հայաստանի մասնակցությունը սահմանազատման գործընթացին, ինչը մենք տեսնում ենք, որ Հայաստանի համար ռազմավարական տարածքների կորստով է հանգուցալուծվում։

 

Այսօր արդեն նույն տակտիկան կիրառվում է, այսպես կոչված, «միջանցքի» պարագայում։ Սկզբում Ալիևը պահանջում էր «Զանգեզուրի միջանցք», սակայն, ավելի ուշ սկսեց ներկայացնել դա որպես «տրանսպորտային ուղիների ապաշրջափակում», հիմա արդեն մենք տեսնում ենք, որ Հայաստանից պահանջվում է գործնականում իրականացնել Ադրբեջանի համար շահավետ ճանապարհային ռեժիմ։

 

Ի դեպ՝ այս տրամաբանության մեջ շատ կարևոր է փաստել մի դրվագ ևս․ Ալիևը, որպես կանոն, երբեք միանգամից չի իրականացրել լայնամասշտաբ հարձակում։ Տեսեք, պատերազմին հաջորդած շրջանում ականտես դարձանք 2021-2022-ի սահմանային գործողությունների (Տեղ գյուղ, Շուռնուխ, Ներքին Հանդ, Ջերմուկ), 2023-ի Սև լճի դեպքերը և Արցախում 2023-ի սեպտեմբերյան հարձակումը բոլորը կատարվել են փուլ առ փուլ, կլանելով հակառակորդի դիմադրությունը։

Ըստ էության՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում, ըստ երևույթին, ընդունվում են սահմանային որոշակի զիջումներ՝ առանց անվտանգության երաշխիքների։ Դրանից բացի՝ Փաշինյանի կառավարությունը մեկուսացրել է ՀՀ զինված ուժերին որոշումների կայացման գործընթացից, ինչը թույլ է տվել զիջումները դարձնել «քաղաքական որոշում»՝ առանց ռազմական դիմադրության հավանականության։ Նիկոլը ոչ միայն չի դիմադրում, այլ կամովին դարձել է այդ գործընթացի մաս, ինչը վկայում է կոլաբորացիոնիզմի տարրերով վարվող քաղաքականության մասին։

Եթե վերը նշված քայլերին Նիկոլը հակազդեր նույն տակտիկայով, այսինքն՝ փուլ առ փուլ ձևավորեր իր դիրքերը (օրինակ՝ միջազգային աջակցություն ապահովելով, դիվանագիտական ճնշում գործադրելով), ապա իրավիճակը այլ կլիներ։ Բայց փաստացի Հայաստանը հիմնականում պաշտպանվող դիրքում է, և գլխիկոր ընդունում է Ադրբեջանի պայմանները՝ առանց հստակ ռազմավարության։

Այսինքն՝ «սալյամիի տակտիկայի» տեսանկյունից, Ալիևը կիրառողն է, իսկ Նիկոլը՝ ենթարկվողը, ինչը երկարաժամկետ առումով հանգեցնելու է Հայաստանի վերջնական կապիտուլիացիային, որն էլ իր հերթին պանթուրքական օպերացիայի գլխավոր հանգրվանն է։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում