Իտալիայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել ԱՄՆ-ում
Սպորտ
Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ Իտալիայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել ԱՄՆ-ում։
«Մենք ցանկանում ենք լինել առաջին լիգան, որը նման միջոցառում կկազմակերպի ԱՄՆ-ում: Սա շուկա է, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում։ Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիները, իսկ մեկը՝ կանադացիները, այնպես որ ես նաև պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց՝ ինձ ընտրելու համար: Մենք ունենք նաև այլ պոտենցիալ գնորդներ», — Սիմոնելլիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
https://iravunk.com/sim/?p=307018&l=am/