Խաղային ոլորտը կհարկվի 10 տոկոսով. նախագիծն ընդունվեց
Տնտեսություն
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 2 դեմ և 19 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
Նախագծով խաղային ոլորտն այսուհետ կհարկվի 10 % շահութահարկով։
Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը դեռ պետք է ԱԺ–ում ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
https://iravunk.com/sim/?p=306982&l=am/