«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել կոմիտասագետ Լուսինե Սահակյանը

Մշակութային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու դիմորդների հայտերի ընդունման գործընթաց:

Բարձր թափանցիկություն ապահովելու և համապատասխան մասնագետ ընտրելու նպատակով թեկնածուներից կատարվել է ընտրություն, որի արդյունքում որոշում է կայացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մարտի 4-ին Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:

Ողջունելով ներկաներին՝ Ալֆեդ Քոչարյանը նշել է, որ ապահովելով առավելագույն թափանցիկություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացում, հավանության է արժանացրել Լուսինե Սահակյանի թեկնածությունը:

«Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Տիկին Սահակյանը բավականին ճանապարհ է անցել, և կարծում եմ, որ մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը դուք միասին նոր արդյունքներ կգրանցեք: Կոմիտասի թանգարան֊ինստիտուտը մեր նշանակալի կառույցներից է, որը կարևորագույն առաքելություն ունի: Այստեղ է պահվում և ներկայացվում Կոմիտասի ժառանգությունը, որն արտացոլում է Վարդապետի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Հատկանշական է, որ այս թանգարանը հանրության սիրված վայրերից է: Կառույցն աչքի է ընկնում իր պայմաններով, հարմարավետությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող համերգասրահով, այստեղ առկա է նաև մասնագիտական մեծ ներուժ: Վստահ ենք, որ առաջիկայում թանգարանի աշխատակիցների, նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարության համատեղ աշխատանքի միջոցով կարող ենք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարի տեղակալը:

Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնց նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է գույքագրել թանգարանի խնդիրները և ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն լուծման նպատակով:

Հանդիպման ավարտին Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ առաջիկա գործընթացներում։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան