Թունդ ալկոհոլն ամենաուժեղ միզամուղ ազդեցությունն ունի. Daily Mail

Հասարակություն

Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնից ուրոլոգ Ջասթին Հաումանի կարծիքով՝ թունդ ալկոհոլն ունի ամենաընդգծված միզամուղ և ջրազրկող ազդեցությունը։ Ավելի քիչ արտահայտված ազդեցություն ունեն էներգետիկ ըմպելիքները, գարեջուրը, կոֆեինով ու շաքարով ըմպելիքները, սոդան ու հյութերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ փորձագետի՝ հիպոթալամուսը՝ ուղեղի այն հատվածը, որն օգնում է վերահսկել մարմնի ջերմաստիճանը, քաղցն ու ծարավը, տրամադրությունը, սեռական ցանկությունը, արյան ճնշումը և քունը, արտադրում է հակադիուրետիկ հորմոն (ADH): Այս քիմիական նյութը կարգավորում է ջրի և աղի մակարդակն օրգանիզմում։

ADH-ն ստիպում է երիկամներին ավելի շատ ջուր կլանել՝ նվազեցնելով արտադրվող մեզի քանակը: Սակայն, ալկոհոլը արգելափակում է հակադիուրետիկ հորմոնը և առաջացնում է հեղուկի ավելի արագ շրջանառություն մարմնում, ինչը կարող է պատճառ դառնալ, որ մարդը ավելի հաճախ զուգարան գնալու կարիք զգա: Միևնույն ժամանակ, թունդ ալկոհոլը և գինին ավելի ուժեղ են ազդում ADH-ի վրա, իսկ թեթև ալկոհոլային խմիչքները՝ ավելի թույլ։

Միզամուղ ազդեցությամբ երկրորդ տեղում են էներգետիկ ըմպելիքները, երրորդում՝ թեյն ու սուրճը, չորրորդում՝ գազավորված ըմպելիքները։ Բանն այն է, որ վերջիններս պարունակում են լուծված ածխաթթու գազ, որը ստեղծում է թթվային միջավայր, որը խթանում է միզապարկի լորձաթաղանթը։ Շաքարը կարող է նաև մեծացնել միզելու ցանկությունը:

Հյութերը մի փոքր ավելի մեղմ ազդեցություն ունեն, հատկապես նրանք, որոնք պատրաստված են ցիտրուսային մրգերից, ինչպիսիք են կիտրոնը, նարինջը և գրեյպֆրուտը: Մյուս կողմից, ցածր թթվայնությամբ մրգերից, ինչպիսիք են բանանը, սեխը և խնձորը պատրաստված սմութները, ավելի երկար են մնում օրգանիզմում։ Հաումանը հավելեց, որ ամենա«խոնավեցնող» ըմպելիքներից են բուսական թեյերը և առանց կոֆեինի սուրճը:

https://iravunk.com/sim/?p=306944&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը