Մեր և թուրք պատգամավորների տեսակետները համընկնում են. Խանդանյան (տեսանյութ)
ՆերքաղաքականՄեր ազդակները Թուրքիային շատ հստակ են։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հաստատել հարաբերություններ և ակնկալում ենք, որ Թուրքիան շատ սեղմ ժամկետներում կբացի սահմանը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշեց, որ Անկարան բավարար դրական արձագանքներով չի արձագանքում Հայաստանին, իսկ Ադրբեջանը փորձում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի տանել։
Խանդյանի համոզմամբ՝ Ադրբեջանը հակված չէ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://iravunk.com/sim/?p=306929&l=am/