Ոչ մեկը սին հույսեր թող չփայփայի, մտածելու ցանկություն չունեցող մարդիկ կրկին այս իշխանությանն ընտրելու են. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

Հայաստան-Ադրբեջան հնարավոր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽԸ ԿՈՐԾԱՆՎԵՑ, ՀԻՄԱ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»


— Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ փուլում են գտնվում հայ-ադրբեջանական հնարավոր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները:


— Նախ ասեմ, որ մեր այսօրվա իշխանությունը, որը մինչ այժմ կա եւ դեռեւս ժամանակ ունի մինչեւ 2026 թվականը, փորձելու է իր վրա դրված պարտականությունն ավարտին հասցնել: Իսկ ի՞նչ է այդ պարտականությունը: Ես ինքս եւս բազմիցս շեշտել եմ, որ դա Հայաստանի կործանումն է: Սկզբնական շրջանում կարծում էի, որ հիմնական խնդիրը Արցախի հանձնումն է, սակայն հետո տեսա, որ՝ ոչ, խնդիրը միայն Արցախի կործանումը չէ, այլ անգամ կարելի է ասել, որ Արցախի կործանումը՝ դա հենց Հայաստանի կործանման մի հանգրվանն էր (բայց կարեւոր հանգրվանն էր): Չէ որ մինչեւ Արցախը չկործանեին, Հայաստանը չէին կարող կործանել: 
Այո՛, Արցախը կործանվեց եւ, ինչպես տեսնում ենք, թե՛ կրթական առումով, թե՛ մշակութային եւ այլ առումներով քանդում են Հայաստանը: Անգամ ցեղասպանությանն են դիպչում, պահանջատիրությանը, Արարատ լեռանը եւ այլն: Մեր բոլոր ազգային հերոսներին են նսեմացնում, մեր բանակը նսեմացրին եւ դեռեւս շարունակում են կրկին նույն կերպով իրենց այդ գործունեությունը, ինչպես նաեւ պահանջներն են կատարում` թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի: Ի դեպ, այնպիսի պահանջներ, որոնք Թուրքիան շուրջ 30 տարի դնում էր մեր առջեւ, բայց մենք չէինք ընդունում դրանք: Այո՛, այսօր մեր իշխանությունները այդ ամենը մեծ ջանասիրությամբ առաջ են տանում (խոսքն իրենց վարած քաղաքականության մասին է): 


— Պարոն Լոքմագյոզյան, իսկ մի փոքր եթե փակագծերը բացենք, ապա ինչի՞ մասին է խոսքը:


— Տեսեք, մինչեւ 2026 թվականն իրենք ժամանակ ունեն: Չնայած դրան` նաեւ կարծիքներ կան, որ կարող է իրենք վաղաժամ ընտրությունների գնան: Սակայն  կարծում եմ, որ եթե իրենք համոզված լինեն, որ մինչ 2026 թվականը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը, հասցնեն այդ ամեն ինչը, ապա չեն անի վաղաժամ ընտրություն: Բայց եթե տեսնեն նաեւ այն, որ իրենք չեն հասցնում այդ ժամանակահատվածի մեջ ավարտել իրենց ծրագրած քայլերը՝ կարող է գնան նաեւ վաղաժամ ընտրությունների եւ ժամանակ շահեն: Ինչո՞ւ, որովհետեւ հաստատ իրենք կընտրվեն նորից: 
Այսօր իրենք վաղաժամ ընտրություն հայտարարեն՝ իրենք ընտրվելու են: Ոչ մեկը սին հույսեր չփայփայեն, թե ժողովուրդն իրենցից հոգնել է եւ այլն: Այո՛, շատերը՝ հատկապես այդ 600,000-ից շատերն արդեն փոշմանել են, սակայն տեսեք, թե ինչի՞ համար են փոշմանել այդ մարդիկ եւ բողոքի ցույցերին նաեւ ուշադրություն դարձրեք: Ինչի՞ համար են բողոքի ցույցերը: Բոլոր ցույցերը, ինչեր կատարվել են (մի քանիսից բացի) քաղաքական կուսակցությունների կողմից կամ նաեւ սրբազանի կողմից կատարված այդ բողոքի ցույցերից բացի՝ տեղական բնույթ ունեն: Եվ ոչ միայն տեղական բնույթ ունեն, այլ նաեւ ինչ-որ հարցի հետ են կապված (պատերազմից հետոյի մասին ենք խոսում): Պատերազմի հետ կապված, կորուստների հետ կապված՝ թե՛ մարդկային, թե՛ տարածաշրջանային, այդպիսի ցույց չի եղել Հայաստանում՝ բացի սրբազանից եւ քաղաքական կուսակցություններից: 
Մենք շատ լավ տեսնում ենք այն չարչիներին, որոնք Թուրքիա են գնում ու գալիս, այնտեղից ապրանքներ են բերում, սա էլ բոլորովին այլ խնդիր է: Այդտեղ հարց է, թե ի՞նչ պայմաններով են անում այդ ամենը: Սրանց հարկային տոկոսը 5 տոկոսով ավելացավ՝ փողոց են դուրս եկել: Մինչեւ այդ՝ 5000 զոհ էինք տվել, 5000 նահատակ ունեցանք՝ նրանցից ոչ մեկը չխոսեց, իսկ իրենց շահույթի 5 տոկոսի համար փողոց են դուրս գալիս: Նույնն էլ, օրինակ, Սեւանի ձկնորսները: 5000 նահատակ տվեցին, եւ քար լռություն էր, բոլորը նիկոլական էին, բայց հենց, որ իրենց ձկան որսին կպան՝ սեւանցիները դուրս եկան եւ այսպես շարունակ: 


«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԻՐ ԳՈՐԾԵՐՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ»


— Իսկ այստեղից ի՞նչ հետեւությունների կարելի է գալ, պարոն Լոքմագյոզյան:


— Այսինքն, մենք տեսնում ենք, որ այս ժողովուրդը՝ ոչ թե հակաիշխանական է դարձած այսօրվա իշխանությունների դեմ, այլ եթե իր փորին ես կպնում կամ ուղղակի իր ստամոքսին են կպնում՝ այն ժամանակ արդեն ձայն է հանում: Եթե ասես, որ` լավ,  կթողնենք քեզ եւ կտեսնեք, որ եթե ընտրություն լինի՝ իշխանությունը ինչ-որ լավացումներ է անելու: Ասենք, ձկան հետ կապված կամ այդ հինգ տոկոսի հետ կապված՝ բոլորը հանգիստ եւ գոհ են լինելու: 
Այդ պատճառով՝ թող ոչ մեկը հույս չունենա, որ այս 600.000 թիվը շատ կփոխվի: Գուցե մի քիչ փոխվի, սակայն, այնուամենայնիվ, այդ մտածելու ցանկություն չունեցող մարդիկ կրկին այս իշխանությանն ընտրելու են եւ մի մեծ զանգված ունեն, որ իրենք իրենց ավելի լավի տեղ են դրել: Իբրեւ թե, իրենք մտածում են, այնինչ իրենք ընդհանրապես մտածող չեն, մյուսների նման են: Սակայն իրենք այլ մոտեցում ունեն եւ կարծում են, որ ոչ մեկը լավը չէ, եւ իրենք ընդհանրապես չեն գնում ընտրությանը: Բայց չգնալով նաեւ ընտրությանը՝ իրականում դու ընտրում ես ինչ-որ մեկին եւ ոչ ձեռնտու մեկին: Բայց նրանք այն մարդիկ են, որոնց համար ի՞նչ ազգ, ի՞նչ պետություն, ի՞նչ երկիր: Կարող է, օրինակ, ինչ-որ մի գերմանացի կին գա, եւ նրանք այդ գերմանացու հետ ամուսնանան, որպեսզի Գերմանիա գնան եւ պատրաստ են նրան, որ Հայաստանը եթե վատ լինի, ապա կգնան եւ այլ տեղ կապրեն: Հենց այդպես մտածող մարդիկ են նրանք: 
Ցավոք սրտի, հենց այդպես մտածող մարդկանց պատճառով մենք տուժում ենք, հայ ազգը տուժում է, Հայաստանի լավ լինելը ցանկացող մարդիկ տուժում են: Մեր իրականությունում կան այնպիսի մարդիկ, որոնց ստամոքսի եւ ուղեղի աշխատանքը հակառակն է, եւ նրանք միայն ստամոքսի մասին են մտածում: Եթե նրանց ստամոքսին չկպար, ապա ամեն ինչ լավ է: Իր եւ՛ հողը վերցրու, եւ՛ երեխային վերցրու, իր կնոջը վերցրու, միայն թե, իր ստամոքսին մի կպիր: Սա է վիճակը Հայաստանի: Ադրբեջանի հետ կապված՝ իրենք փորձելու են իրենց գործերն ավարտին հասցնել:    

                                    
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում