«Ժողովուրդ». Երևանի սրտում կկառուցվի խոշոր համալիր. կոռուպցիան և պաշտոնական կապերը
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտարարել էր «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության մասին (մրցույթը հայտարարվել էր հունվարի 17-ին, իսկ արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին), սակայն ավագանու որոշում այս մասով չկայացվեց: Միայն հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երեւանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին:
Մինչ մանրամասներին անդրադառնալը նշենք, որ «Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը, և ՀՀ օրենսդրությամբ մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, իսկ 2018 թվականից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնության:
«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:
Թե ինչեր տեղ կգտնեն նոր կառույցներում, վաղ է երեւակայել, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Պատմության և Կերպարվեստի թանգարանները միասին վերցված մոտ 15.000 հա են, իսկ նոր արվեստի թանգարանին, արվեստանոցներին ժամանցի և հանգստի գոտիներին տրվում է 50 000 քմ:
Հիշեցնենք, որ նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է Կոմիտասի շուկան քանդելու և տեղում մեծ համալիր կառուցելու ծրագրի հեղինակը, և մինչ օրս շուկայի առևտրականները բողոքում են, որ իրենց զրկում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Բայց նրանց խոսքը չի լսվում:
Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերից է, որը Ադրբեջանի պահանջով տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ: Գործարանը կառուցող «Ջի Թի Բի» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50% մասնակցություն ունի, մյուս 50%-ը նույն ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։
Իսկ Նիկոլ Փաշինյանը ծանոթով մրցույթ շահելը, իշխանական կապերով առաջ գնալը ընդդիմադիր ժամանակ համարում էր կոռուպցիա: Իսկ ի՞նչ է այս ողջ գործընթացը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=306885&l=am/