Բացառում եմ Վարդան Ղուկասյանի Հայաստան արտահանձնումը. ԴՕԿ կուսակցություն

Ներքաղաքական

ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա՝ «Ազատություն Վարդան Ղուկասյանին» կոչերով: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ԴՕԿ կուսակցության հիմնադիր Ղուկասյանին եւ ոչ մի պարագայում չարտահանձնել Հայաստան՝ նրա իսկ անվտանգությունից ելնելով:

ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ վստահությամբ ընդգծեց, որ բացառում է Ղուկասյանի արտահանձնումը:

«Սա միգրացիոն խնդիր է: Գուցե կան այլ խնդիրներ, որոնցից ես տեղյակ չեմ: Եկեք չմոռանանք, որ Վարդան Ղուկասյանը շատ թշնամիներ ունի, որոնց կոկորդին կանգնած է, բայց հուսախաբ կլինեն, քանի որ Վարդան Ղուկաասյանը չունի ոչ մի քրեական գործ, կամ չի արել մի բան, որով խախտվել է Միացյալ Նահանգների օրենքը»-, ասաց նա:

ԴՕԿ կուսակցության նախագահը հիշեցրեց, որ Վարդան Ղուկասյանը երկքաղաքացիություն ունի. նա նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

«Հնարավոր է՝ Հայաստանից բողոքներ են գնացել, որը կպարզաբանվի դատական նիստի ժամանակ, որից հետո՝ ամեն բան պարզ կլինի: Եկեք հասկանանք, թե ում էր խանգարում պարոն Ղուկսյանը՝ իշխանությանը, հինգերորդ շարասյանը, իսկ հասարակ ժողովրդին չի խանգարել, հակառակը՝ լուծել է նրանց բազմաբնույթ խնդիրները, բարձրաձայնել է Արցախի հետ կապված հարցերը: Օրը 24 ժամ միշտ արձագանքել է քաղաքացու զանգին՝ հետամուտ լինելով բոլոր խնդիրներին՝ կենցաղային հարցերից սկսած մինչեւ գլոբալ հարցեր: Անգամ Ռուսաստանում են հարցեր լուծվել նրա շնորհիվ: Ես կարծում եմ ներկայիս ԱՄՆ կառավարության կողմից կատարված որոշակի փոփոխությունները եւս կարող են նպաստել այս ամենին», - նշեց Խուդավերդյանը:

Ի դեպ, հավաքին ներկաները եկել էին պաստառներով, որոնց վրա գրված էր «Ազատություն Վարդան Ղուկասյանին»: Շուրջպար կազմելով Ղուկասյանի կողմնակիցներն ի ցույց դրեցին, որ ոգին չի կոտրվում եւ լիահույս սպասում են վերջինիս ազատմանը: Հավաքին ներկա էին տարբեր քաղաքներից համակիրներ, ինչպես նաու տարբեր կուսակցության ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ալյանս»-ից եւ այլ քաղաքական ուժերից: Հավելենք, որ Միացիալ Նահանգներում եւս կայացել է հավաք՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում