Ucom-ի գլխավոր տնօրենը կիսվել է իր փորձով կիբերանվտանգության դասընթացի մասնակիցների հետ

Տնտեսություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության կարևորության մասին՝ Armenia Peace Initiative-ի (API) կողմից՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման ծրագրի շրջանակում։

Ինտերակտիվ քննարկման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է կիբերանվտանգության ոլորտում մարտահրավերների, բիզնեսը վտանգող սպառնալիքների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ կիսվելով հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում իր մեծ փորձով:

Անդրադառնալով դասընթացին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է կիբերանվտանգության դերի կարևորությունը թվային անվտանգության և բիզնեսի ամրության տեսակետից այսօրվա աշխարհում.

«21-րդ դարում կիբերանվտանգությունը հասկանալը ընտրության հարց չէ։ Դա պարտադիր պայման է և պատասխանատվության ցուցանիշ: Միայն մեր գիտելիքներն ամրապնդելով մենք կարող ենք դիմակայել թվային աշխարհի մարտահրավերներին և սպառնալիքներին: Ահա թե ինչու եմ ես իսկապես մեծ սիրով մասնակցում այս դասընթացին: Ես ուրախ եմ կիսվել իմ փորձով և պատկերացումներով հեռահաղորդակցության ոլորտում կիբերանվտանգության դերի մասին։  Ուզում եմ ընդգծել, որ Ucom-ը որպես հաճախորդակենտրոն ընկերություն՝ մեծ կարևորություն է տալիս կիբերանվտանգությանը՝ հուսալի ծառայություններ մատուցելու նպատակով»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կիբերանվտանգությունը մշտական փոփոխություններ է ենթադրում, քանի որ հարձակման վեկտորներն անընդհատ փոփոխվում են։ Կիբերանվտանգության այս դասընթացի նպատակն է բարելավել առանցքային ընկերություններում, բանկերում, պետական ​​հաստատություններում և որոշ զգայուն պետական մարմիններում աշխատող մասնագետների կարողությունները, որպեսզի նրանք աստիճանաբար ձեռք բերեն անհրաժեշտ հմտությունները՝ դիմակայելու կիբեր սպառնալիքներին, որոնց պարբերաբար ենթարկվում են:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կաշխատեն սիմուլյացված միջավայրերում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և գործիքներ, ինչպիսիք են Debian-ը և Kali Linux-ը: Դասընթացավարներն են Սեբաստիան Բարգուիրջյանը, որը միջազգայնորեն հավաստագրված համակարգչային գիտության փորձագետ է և մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում, և Նիկոլյա Ռենարը, որը VMware vExpert & Microsoft Certified փորձագետ և մարզիչ է: Նրանց աշխատանքի մեթոդաբանությունը ներառում է կոնկրետ օրինակներ և գործնական վարժություններ, այդպիսով ուսուցումը դարձնելով ընդգրկուն և արդյունավետ:

Սեմինարը նշանակալից քայլ է կիբերանվտանգության խթանմանն ուղղված Ucom-ի ջանքերի շրջանակում՝ մասնակիցներին տրամադրելու թվային ենթակառուցվածքները պաշտպանելու նորագույն գիտելիքներով, գործիքներով և լավագույն փորձով:

Նշենք, որ 2023 թվականին Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 վկայականը, որը՝ հաստատում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի չափանիշները։

Հայաստանի խաղաղության նախաձեռնություն

** Armenia Peace Initiative-ը (API) բարեգործական հիմնադրամ է, որը նպատակն է Հարավային Կովկասում խաղաղության խթանումը և անվտանգության ամրապնդմանը` տարածաշրջանի ժողովուրդների միջև բացության և երկխոսության ոգով: Լինելով ոչ քաղաքական և անկուսակցական կազմակերպություն՝ API-ն կոնկրետ գործողություններ է ձեռնարկում Հայաստանում մարդկային անվտանգության ամրապնդման համար: 2020 թվականին հիմնադրումից ի վեր API-ն իր փորձն ու ռեսուրսներն է ներդնում անվտանգության երեք ուղղություններով՝ տեղեկատվական և գիտելիքի անվտանգություն Հարավային Կովկասում, արդյունավետ հանրային դիվանագիտության հիմք; թվային անվտանգություն Հայաստանում; և հայ ժողովրդի քաղաքացիական անվտանգություն։ API-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի և Հայաստանի պետական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում