Բացի 222lava-ից ՊԵԿ-ը տուգանել է Tik-tok-Romantika-ին, gonchukshop-ին․ Panorama.am

Իրավական

Անցած տարվա վերջին սոցցանցերում 222lava անունով գրանցված ինֆլյուենսեր-բլոգեր Էրիկ Շահբազյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ն իրեն տուգանել է 109 մլն դրամով։ Նա նախ սպառնաց  լքել երկիրը, ապա ծաղրեց ՊԵԿ աշխատակիցներին, իսկ վերջերս էլ մտահոգություն հայտնեց, որ իրեն հնարավոր է կալանավորեն։

Ի՞նչ պարտավորություններ է ունեցել և ունի բլոգերը ՊԵԿ-ի առջև, ինչպե՞ս է հաշվվել վարչական տուգանքի չափը, հայտարարությունից  ավելի քան երկու ամիս անց պարտավորությունների ո՞ր մասն է կատարել բլոգերը։ Այս ու այլ հարցերի պատասխաններ ստանալու համար Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՊԵԿ-ին։

ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն ի պատասխան հարցման  վկայակոչել է        «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ  հոդվածի 3-րդ մասը, ըստ որի տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում, ապա նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի համաձայն՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, իհարկե որոշ բացառություններով։

Panorama.am-ը կոմիտեից հետաքրքրվել էր, բացի Է. Շահբազյանից, կա՞ն ինֆլյուենսեր-բլոգերներ, որոնք անցած տարվա ընթացքում  ենթարկվել են տուգանքների։  Ի պատասխան ՊԵԿ-ից երեք բլոգերի անուն են նշել.

«Սոցիալական ցանցերում (Instagram, Tik-tok, Facebook) գովազդային գործունեություն ծավալող բլոգերների նկատմամբ կայացվել են ներքոհիշյալ որոշումները․

1. Տարոն Ժիրայրի Սարգսյանի /Tik-tok-Romantika/ նկատմամբ 10.10.2024թ.-ի թիվ 1524703 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ / ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ 01.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 39.246.000  ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

2. Մարինե Հովհաննեսի Շահվերդյանի /«gonchukshop» և «gonchuk_666»/ նկատմամբ              14.11.2024թ.-ի թիվ 1525279 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն  իրականացնելու փաստ /ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։        29.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 200.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

3. Էրիկ Արայի Շահբազյանի /«222Lava»/ նկատմամբ 19.12.2024թ.-ի թիվ 1525209 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ /ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ Կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ։ 18.12.2024թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի հիմքով 08.01.2025թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում