Ռանոսը նորամուտն է նշել նոր թիմի կազմում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել գերմանական «Կայզերսլաուտեռնում»:
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվողը, որը 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբում է վարձակալական հիմունքով, մասնակցել է «Ռեգենսբուրգի» դեմ 24-րդ տուրի խաղին (3-0):
Ռանոսը փոխարինման է մտել 77-րդ րոպեին և առաջին րոպեներն է անցկացրել նոր թիմում:
«Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 2-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար զգուշացվել է դեղին քարտով, իսկ 82-րդ րոպեին փոխարինվել է:
24 խաղից հետո «Կայզերսլաուտեռնը» 42 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ռեգենսբուրգը» 15 միավորով հետնապահն է:
https://iravunk.com/sim/?p=306750&l=am/