Վեհափառը կհանդիպի Լուկաշենկոյին. հայ-բելառուսական հարաբերություններին նոր լիցքեր են սպասվում

Միջազգային

Արդեն որոշումն ընդունվել է։ Մայիս ամսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա առաջին Հայ Առաքելական եկեղեցու բացումը:

«Մնացել է միայն համաձայնեցնել Ձեր կաթողիկոսի՝ Գարեգին Երկրորդի հետ։ Ենթադրվում է, որ բացմանը կմասնակցի նաեւ մեր նախագահը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հետեւաբար, մենք բոլորիդ հրավիրում ենք այս կարեւոր միջոցառմանը։ Հստակ օրը կտեղեկացնենք հավելյալ», - այս մասին օրերս նշել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ:

Ըստ դիվանագետի, պետք է միշտ հիշենք, որ մեր ժողովուրդներն անքաքտելի են. չնայած՝ նրան, որ ոմանց համար ցանկալի կլիներ այլ կերպ լիներ. «Մենք չպետք է փնտրենք երջանկություն կամ ընկերներ չգիտես որտեղ, օվկիանոսից այն կողմ եւ այլն։ Միայն միասնությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի առաջնորդությամբ, մենք կկարողանանք նորանոր ձեռքբերումների հասնել»։

Ի դեպ, նորակառույց եկեղեցում վերջերս եղել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ եկեղեցին արդեն ամբողջովին կառուցված է, նույնիսկ մոմ է վառել:

«Քաղաքի շատ հարմար  տեղում շքեղ եկեղեցի է կառուցվել: Բելառուս պետությունը պաշտպանում է ինչպես իր, այնպես էլ այլ ազգերի եկեղեցիները: Աբսուրդի թատրոն է, երբ այլ երկրում Հայ Առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր հարազատ երկրում, որտեղ պետությունը, կարծես, դարձել է թուրքական, մեր ինքնության հիմնական բաղադրիրչների մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին այսօր ճնշումների է ենթարկվում», - ընդգծել է Բաբուխանյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հունիսին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ որեւէ պաշտոնական ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է: Սակայն, այս ամենից հայ-բելառուսական հարաբերություններն ամենեւին չտուժեցին: Ավելին՝ չնայած նրան, որ Հայաստանը Բելառուսից հետ կանչեց իր դեսպանին եւ առ այսօր այդպես էլ թափուր է դեսպանի աթոռը Մինսկում, Բելառուսը մեծահոգի գտնվեց եւ նույնկերպ չվարվեց:

Եվ ընդհանրապես, հայ-բելառուսական հարաբերությունները շարունակում են ընթանալ բնականոն հունով՝ առանց Նիկոլ Փաշինյանի: Օրինակ, Բելառուսի նախագահական ընտրությունների ժամանակ, եթե խորհրդարանական պատգամավորներից չկար ներկայացվածություն՝ դիտորդական առաքելությամբ, ապա Մինսկում դիտորդական առաքելությունն իրականացրեցին էքս-պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը եւ մեդիափորձագետ, խմբագիր Տիգրան Քոչարյանը:

Հատկանշական էր նաեւ վերջին դեպքը՝ կապված Բելառուսի հետ: Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանը ձերբակալվել էր Բելառուսում, հայաստանյան սոցցանցերում արդեն նրան «դատապարտել» էին ու «ուղարկել» Բաքու՝ նաեւ հաշվի առնելով, որ պետական համակարգում չկա գեթ մեկն, ով կարող է զանգել Բելառուսի գործընկերներին՝ գոնե հետաքրքրվելու համար մեր հայրենակցի ճակատագրով: Իսկ թե ինչպես նա հայտնվեց Հայաստանում, փակագծեր է բացում Գագիկ ծառուկլյանի մամուլի խոսնակ ԱԺ նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ:

«Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը եւ անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին։ Հստակ է, որ այս հարցը չէր լուծվի, եթե չլիներ Բելառուսի նախագահի բարի կամքը։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Սա, ըստ պարոն Ծառուկյանի, թեեւ մասնավոր, բայց լավ օրինակ է՝ հասկանալու, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում՝ մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ թե´ Բելառուսի, թե Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ արաբական աշխարհի եւ թե, մեծ հաշվով, բոլորի հետ», - ասել է Տոնոյանը:

Ի դեպ, հավելենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմ հարաբերություններ ունի Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ, որին 2019 թվականին իր հրավերով հյուրընկալել էր Մայր Աթոռում: Մետրոպոլիտ Պավելը եւ Գարեգին Երկրորդը միասին են անցել իրենց ուսումնառության տարիները Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում: Այնպես որ, սպասվող հանդիպումը Մինսկում՝ Վեհափառ Հայրապետի եւ Բելառուսի նախագահի միջեւ, թերեւս նոր լիցքեր կհաղորդի հայ-բելառուսական հարաբերություններին եւ եւս մեկ անգամ կփաստի դեսպան Կոնյուկի խոսքերը, որ մեր ժողովուրդներն անքաքտելի են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)