Հարավային Կովկասը Թուրքիայի համար չունի այն նշանակությունը, ինչ ուներ առաջ. Թուրքագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Օրերս Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Եվրոպայում լիբերալ ճգնաժամը հնարավոր կլինի միայն հաղթահարել, եթե Թուրքիան աջակցի ու դառնա ԵՄ անդամ: Ո՞րն է Թուրքիայի նպատակը, ինչի՞ է ձգտում հասնել Էրդողանը մեկնաբանում է հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը. 

– Էրդողանի վերջին տարիների քաղաքականության գերագույն նպատակն է Թուրքիան դարձնել այնպիսի երկիր, որի ազդեցությունը դուրս է գալիս տարածաշրջանի շրջանակներից, և այնպիսի հեղինակություն ունենա, որ ազդի համաշխարհային քաղաքականության վրա: Այս նպատակին հասնելու համար Էրդողանն օգտագործում է բոլոր հնարավորությունները, փորձում է իբրև միջնորդ հանդես գալ նույնիսկ այնտեղ, որտեղ դա հնարավոր չէ: 

Ես կասկածում եմ, որ Թուրքիային կհաջողվի Ուկրաինայի այս պատերազմի հետ կապված միջնորդի դեր ստանձնել, որովհետև պարզ է, որ այդ խնդիրն իր վրա վերցրել է առաջին հերթին ԱՄՆ-ն, որն ուղիղ բանակցում է Ռուսաստանի հետ՝ նույնիսկ առանց Ուկրաինայի, ու հաջորդ փուլում, եթե այս փուլը հաջող ընթանա, կմասնակցեն Ուկրաինան ու ԵՄ-ն, չեմ կարծում, որ Թուրքիային հնարավորություն տրվի հանդես գալ իբրև միջնորդ: Մասնավորապես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ դրան դեմ կլինի, որովհետև վերջին շրջանում ավելի շատ են դառնում փաստերը, որ Թուրքիան օգնում է Ուկրաինային: Այսինքն՝ սա Թուրքիայի հեղինակությունն աշխարհում բարձրացնելու Էրդողանի հերթական փորձն է՝ այդ թվում օգտագործելով միջնորդի դերը տարբեր հակամարտություններում: 

– Իսկ կոնկրետ ԵՄ-ի մասով արված հայտարարությունը կարո՞ղ ենք դիտարկել որպես ԵՄ-ին անդամակցելու ուղիղ հայտ:

– Ես կարծում եմ, որ ԵՄ երկրներն արդեն չեն էլ զարմանում այս հայտարարություններից: Իհարկե չի կարելի նման դիտարկում անել, այս հայտարարության հետևում որևէ ռեալ բան չկա, դա Էրդողանի քաղաքականության այն հատվածն է, որ օգտագործում է այնպիսի բառեր, բառակապակցություններ, որոնց հետևում կոնկրետ բան չկա:

– Ստացվում է, որ Թուրքիան որքան էլ փորձում է իր ազդեցությունը, կշիռը բարձրացնել, միևնույն է, չի՞ հաջողվում:

– Թուրքիան չունի դրա համար պոտենցիալ, ռեսուրսները սահմանափակ են, ինքն իր էությամբ միջին պետություն է ու պետք է իր գլխից վերև թռչի, որ կարողանա դառնալ աշխարհի մի քանի հզոր պետություններից, ինչին ձգտում է: 

Թուրքիան այսօր իհարկե սկսում է դառնալ տեսանելի խաղացող միջազգային զենքի ու զինամթերքի շուկայում, թուրքական ԱԹՍ-ները բավական մեծ պահանջարկ են վայելում աշխարհում, այսինքն՝ ինչ-որ իրական բաներ կան, որ կարող ենք ասել՝ Թուրքիան իր տեղը աշխարհում տեսանելի է դարձնում, բայց նա իր տնտեսական պոտենցիալով աշխարհի պետությունների առաջին տասնյակի մեջ չի մտնում, երկրորդ տասնյակում է: 

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Հարավային Կովկասի մասով, եթե ընթանան բանակցություններ կամ գուցե արդեն ընթանում են, Թուրքիան իր մասնակցությունը կունենա՞:

– Չեմ կարծում, թե Հարավային Կովկասի մասով ինչ-որ առանձին բանակցություններ լինեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև: Հարավային Կովկասը չունի այնպիսի նշանակություն, որ այս նոր ձևավորվող աշխարհակարգում գերակա դիրք ունեցող ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Հարավային Կովկասի նկատմամբ ունենան այնքան մեծ հետաքրքրություն, որ հատուկ զբաղվեն դրանով: Կարծում եմ, որ Հարավային Կովկասում իրադրությունը կկոնսերվացվի այնպես, ինչպես հիմա կա՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի լռելյայն համաձայնությամբ: 

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ազդեցության տակ, ուղղակի վերջին տարիներին ուժեղացել է Թուրքիայի ազդեցությունը, դա այդպես էլ կմնա: Թուքիան էլ չեմ կարծում, թե իր ազդեցությունը մեծացնելու համար մեծ ջանքեր կգործադրի, իսկ դա կարող է անել Ադրբեջանին խրախուսելով, ուղղելով պատերազմի Հայաստանի դեմ, բայց քանի որ Թուրքիան հիմա շատ զբաղված է Մերձավոր Արևելքում, նրա առջև նոր հնարավորություններ են բացվում Սիրիայի հետ կապված, նա դրանով զբաղված կլինի, նա այն պետությունը չէ, որ կարողանա մի քանի կետերում ռազմավարական խնդիրներ դնել ու լուծել: Հարավային Կովկասում առաջիկա տարիներին իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի:

– Պարո՛ն Սաֆրաստյան, այսինքն՝ Թուրքիային լրիվ ձեռնտո՞ւ է այն իրավիճակը, որը այսօր կա մեր տարածաշրջանում:

– Չէի ասի, թե լրիվ ձեռնտու է, որովհետև նրա գերագույն նպատակն է Հարավային Կովկասն ամբողջությամբ դարձնել իր ազդեցության ոլորտ, բայց քանի որ այս պահին զբաղված է Սիրիայով, Մերձավոր Արևելքով, չի կարող այլ խնդիր դնել իր առաջ: Դրա համար կարծում եմ, որ Թուրքիայի մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ հետևյալն է. ինչ հիմա մենք ունենք, որն ավելի լավ է, քան մինչև 2020 թվականն էր, դա պահենք, ֆիքսենք, մնացածը թողնենք հետոյի, սա պրագմատիկ մոտեցում է: 

Իմ գնահատմամբ՝ այսօր Հարավային Կովկասը Թուրքիայի համար չունի այն նշանակությունը, ինչ ուներ առաջ, հիմա նա ուրիշ խնդիրներով է զբաղված: «Զանգեզուրի միջանցքի» կառուցման համար էլ իրեն ժամանակ է պետք, որովհետև մինչև հիմա երկաթուղային կապ չունի Նախիջևանի հետ, հիմա էլ առանձնապես ինտենսիվ աշխատանքներ չեն կատարվում այդ ուղղությամբ: Ներկա փուլում իմ ընկալումները սրանք են, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում, ցույց կտա ժամանակը:

https://iravunk.com/sim/?p=306694&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան